413.41
5.2
390.08
+7
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում երկու մաքրուհիներ աղբում 12,5կգ քաշով ոսկյա ձուլակտորներ են գտել և թաքցրել

16:28
20 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական ծավալուն միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է մեծաքանակ՝ ընդհանուր 12,5կգ քաշով ոսկյա ձուլակտորներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն։

Մասնավորապես, քննչական, վարութային գործողությունների արդյունքում Երևան քաղաքի երկու բնակչուհիներ վարույթն իրականացնող մարմին են ներկայացրել տարբեր վայրերում առանձին-առանձին թաքցված՝ մի դեպքում 6 կիլոգրամ 860 գրամ քաշով, մյուս դեպքում՝ 5 կիլոգրամ 652 գրամ քաշով ամբողջական և մասնատված ենթադրաբար ոսկյա ձուլակտորներ։

Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով՝ նշված կանայք, որպես մաքրուհի, հրավիրված են եղել աշխատելու Երևան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում, որը տվյալ պահին եղել է չբնակեցված:

«2022թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նրանք երկուսով մաքրություն են կատարել նշված հասցեում։ Աշխատանքները կատարելուց հետո իրենց հետ վերցրել են նշված բնակարանից հավաքված աղբը, որպեսզի նետեն աղբամանը: Նկատելով, որ աղբը սովորականից ծանր է, հետաքրքրությունից դրդված՝ բացել են այն և տեսել թղթով փաթաթված բազմաթիվ ոսկեգույն մետաղներ։ Համոզված լինելով, որ դրանք ոսկի են, հավասար բաժանել են միմյանց միջև, ապա կանանցից մեկն իր մասնաբաժինը թաքցրել է Կոտայքի մարզի Պռոշյան Երկաթգծի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում, իսկ մյուսը՝ նույն մարզի Հրազդան քաղաքի Ավետիսյան փողոցում գտնվող տանը», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների արդյունքում նշված անձինք ինքնակամ ներկայացրել են վերոնշյալ հասցեներում թաքցրած իրենց մասնաբաժինները:

Նշանակվել է դատանյութագիտական, դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն։ Կատարվել են խուզարկություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանությանը։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի հանգամանքները, այդ թվում հայտնաբերված շուրջ 12,5կգ ընդհանուր քաշով ոսկու ձեռքբերման աղբյուրները բացահայտելու, օրինականությունը պարզելու և առնչություն ունեցած անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
24 Փետրվարի 2023
Սարսափելի դեպք Գեղարքունիքում. 38-ամյա տղամարդը սեքսուալ գործողություններ է կատարել իր 9-ամյա աղջնակի նկատմամբ ու նկարահանել է մոր հեռախոսով
Գեղարքունիքում 38-ամյա տղամարդը սեքսուալ գործողություններ է կատարել իր 9-ամյա աղջնակի նկատմամբ ու նկարահանել է մոր հեռախոսով
16:00
23 Փետրվարի 2023
Երևանում 28–ամյա դուստրը դանակահարել է 55–ամյա հորը
Երևանում 28–ամյա դուստրը դանակահարել է 55–ամյա հորը, փեսան էլ հարվածներ է հասցրել
10:54
23 Փետրվարի 2023
Երթուղային ավտոբուսը վրաերթի է ենթարկել 11–ամյա երեխային
11–ամյա երեխան վրաերթի է ենթարկվել երթուղային ավտոբուսի կողմից
14:45
22 Փետրվարի 2023
30–ամյա երիտասարդի մոտ 40 փաթեթ թմրանյութ է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
30–ամյա երիտասարդի մոտ 40 փաթեթ թմրանյութ է հայտնաբերվել. ՎԻԴԵՈ
13:33
22 Փետրվարի 2023
29–ամյա տղամարդը կեղծ 20.000 դրամով բենզին է գնել
29–ամյա տղամարդը կեղծ 20.000 դրամով բենզին էր լիցքավորել
15:38
21 Փետրվարի 2023
Հոր համբերությունը սպառվել է ու դանակով հարվածել է որդուն. Արմավիրի մարզում հայրը սպանել է սեփական որդուն
Հոր համբերությունը սպառվել է ու դանակով հարվածել է որդուն. Արմավիրի մարզում հայրը սպանել է սեփական որդուն
14:31
21 Փետրվարի 2023
15–ամյա երեխան շպրտվել է. տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած սարսափելի ավտովթարը (ՎԻԴԵՈ)
15–ամյա երեխան շպրտվել է. տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած սարսափելի ավտովթարը. ՎԻԴԵՈ
12:44
21 Փետրվարի 2023
Հայտնաբերվել է հունվարի սկզբից որպես անհետ կորած որոնվող 21–ամյա երիտասարդի դին
Հայտնաբերվել է հունվարի սկզբից որպես անհետ կորած որոնվող 21–ամյա երիտասարդի դին
11:58
21 Փետրվարի 2023
Երկնքում կապույտ բռնկում է նկատվել Թուրքիայում և Սիրիայում գրանցված երկրաշարժից առաջ (ՎԻԴԵՈ)
Թուրքիայում և Սիրիայում գրանցված երկրաշարժից առաջ երկնքում կապույտ լուսավորություն է նկատվել. ՎԻԴԵՈ
11:34
21 Փետրվարի 2023
Իրանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանում այսօր 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
09:57
21 Փետրվարի 2023
Գեղարքունիքում 23-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել. պատճառը հարազատ քեռին է
Հարազատ քեռու պատճառով. Գեղարքունիքում 23-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել
21:34
20 Փետրվարի 2023
Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի և Սիրիայի սահմանին, կան ավերածություններ
Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի և Սիրիայի սահմանին, կան ավերածություններ