424.11
4.26
393.28
+7
Եղանակը Երևանում
Հայ

Արտակարգ դեպք Կոտայքում․ բախվել են 06-ն ու 07-ը, մինչ վարորդները սպասում էին ԱՊՊԱ գործակալներին, ԳԱԶ 24-ը վարերթի է ենթարկել 3 հոգու, կա զոհ ու վիրավորներ

11:39
11 Հոկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, շղթայական ավտովթար և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 19։30-ի սահմաններում Եղվարդ-Զորավան ավտոճանապարհին բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչներ 41-ամյա Վ. Վարդանյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և 33-ամյա Հ. Աբրահամյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել։ Ու մինչ վարորդները սպասում էին ապահովագրական ընկերությունների գործակալների ժամանմանը, ժամը 19։45-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ 67-ամյա Գ. Վարդանյանը իր վարած ԳԱԶ 24 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բուժական գյուղի բնակիչ 31-ամյա Մ. Սողոմոնյանին, Եղվարդ քաղաքի բնակիչներ 40-ամյա Մ. Պապյանին և 33-ամյա Հ. Աբրահամյանին, ովքեր եղել են վթարի վայրում, ապա բախվել Զորավան գյուղի բնակիչ 40-ամյա Ա. Այվազյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենային:

Վրաերթի ենթարկվածներից Մ․ Պապյանն ու Հ․ Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ Մ․ Սողոմոնյանը «Արմենիա» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ երեկ ժամը 23։30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիականության Նաիրիի բաժին հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխված Մ․ Սողոմոնյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:12
29 Մարտի 2024
Ford–ը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83–ամյա կնոջը․ վերջինս 6 օր անց մահացել է
Ford–ը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83–ամյա կնոջը
13:13
29 Մարտի 2024
Ոտքերով ծեծել է հորը, մտել հարևանի տուն ու դանակով հարվածել․ 40–ամյա տղամարդը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
Ոտքերով ծեծել է հորը, մտել հարևանի տուն ու դանակով հարվածել․ 40–ամյա տղամարդը  տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
10:45
29 Մարտի 2024
Հայաստանում մեկ օրում գրանցվել է 14 ավտովթար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել
Հայաստանում մեկ օրում գրանցվել է 14 ավտովթար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել
16:02
28 Մարտի 2024
Հարվածներ է հասցրել տղամարդուն, պառկեցրել մահճակալին, մաքրել հատակի և տղամարդու դեմքի արյունը․ Հրազդանի սպանությունը բացահայտվել է
Հարվածներ է հասցրել տղամարդուն, պառկեցրել մահճակալին, մաքրել հատակի և տղամարդու դեմքի արյունը
11:47
28 Մարտի 2024
27–ամյա երիտասարդն օրը ցերեկով փողոցում դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Երիտասարդը թիկունքից հարվածել նախկին կնոջ մեջքին, սրտին և աջ ոտքին, ապա դանակով հարվածներ է հասցրել նաև նրա քրոջը
15:35
27 Մարտի 2024
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող (ՎԻԴԵՈ)
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող․ ՎԻԴԵՈ
15:09
27 Մարտի 2024
Ողբերգական ավտովթար Սյունիքում․ 1 մարդ տեղում մահացել է, կա 5 վիրավոր (ՖՈՏՈ)
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքում
12:47
27 Մարտի 2024
Այգում մոտեցել է ԱՄՆ քաղաքացուն, ատրճանակով հարվածել գլխին ու հափշտակել պայուսակը․ կասկածյալին որոնում են (ՖՈՏՈ)
Փողոցում քաղաքացիներից մեկը վազել է երիտասարդի հետևից, սակայն նա փախուստի ընթացքում պայուսակից հանել է դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար և բանկային քարտ․ ՖՈՏՈ
16:07
26 Մարտի 2024
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ (ՎԻԴԵՈ)
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ
14:00
26 Մարտի 2024
Հրացաններ ու ատրճանակ․ ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
Ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
14:38
25 Մարտի 2024
Երևանում 40–ամյա տղամարդը դանակահարել է հարևան կնոջն ու դստերը․ կինը մահացել է
Ասում են, որ դանակահարոդն օրեր առաջ է տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները, չգիտես ինչու, նրան բաց են թողել