ՀՐԱՏԱՊ. ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է Նիսում ևս մեկ ՀՀ քաղաքացու զոհվելու մասին
15.07.2016,
14:17
Հուլիսի 14-ին Նիսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ևս մեկ ՀՀ քաղաքացի:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 14-ին Նիսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ևս մեկ ՀՀ քաղաքացի, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայկությունը:
«Ցավով տեղեկացնում ենք Նիսում ևս մեկ ՀՀ քաղաքացու զոհվելու մասին», - նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ մեկ քաղաքացի:
Նիսում հուլիսի 14-ի գիշերը Ֆրանսիայի Ազգային տոնի հրավառության ժամանակ բեռնատարը Նիսի ափամերձ տարածքում մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ։ Վերջին տվյալների համաձայն, հարձակման հետևանքով զոհվել է 84 մարդ, տասնյակ մարդ վիրավորվել է: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հարձակումն անվանել է ահաբեկչություն: ՀՀ ԱԳՆ տվյալներով, ահաբեկչության հետևանքով զոհվել է երկու ՀՀ քաղաքացի: -0-