Բրեդ Փիթը մեկնաբանել է ուկրաինացի լրագրողի հարձակումը
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախորդ շաբաթ հեռուստալրագրող Վիտալի Սեդյուկը հարձակվել էր ամերիկացի կինոդերասան Բրեդ Փիթի վրա։ Վերջինը մեկնաբանել է միջադեպը, գրում է People ամսագիրը։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 28–ի երեկոյան (Երևանի ժամանակով` մայիսի 29–ի առավոտյան), երբ դերասանն ինքնագրեր էր տալիս Լոս Անջելեսում «Մալեֆիսենտա» հեքիաթի պրեմիերայից առաջ, որի գլխավոր դերակատարը նրա կին է` Անջելինա Ջոլին։ Սեդյուկը հարվածել է Փիթի դեմքին և կոտրել նրա արևային ակնոցը։ Հարձակումից անմիջապես հետո լրագրողը ձերբակալվել է։ Ավելի ուշ Լոս Անջելեսի դատարանն արգելել է Սեդյուկին հինգ օրվա ընթացքում 500 ֆուտից ավել (մոտ 155 մետր) մոտենալ դերասանին։
«Ես էքսհիբիցիոնիստներին դեմ չեմ։ Բայց եթե այս տղան շարունակի նույն կերպ պահել իրեն, ապա նա ավելի վատ կանի ամբողջ գիշերը սպասած երկրպագուների համար, ովքեր ցանկացել են ինքնագիր ստանալ կամ «սելֆի» նկարել, որովհետև իր պահվածքով նա կստիպի մարդկանց էլ ավելի զգուշանալ մարդաշատ վայրում»,– ամսագրին հայտնել է Բրեդ Փիթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Փիթը նշել է նաև, որ երբ Սեդյուկը բռնել է իր պիջակից և փորձել ոտքերն ընկնել, ապա ինքը թույլ հարվածել է լրագրողի ծոծրակին, որ «ուշադրություն գրավի»։
Ձերբակալված հեռուստալրագրողը մինչ այս պատմությունը ևս մի քանի անգամ աչքի է ընկել իր տարօրինակ պահվածքով։ Սեդյուկը փորձել էր համբուրել դերասան Ուլ Սմիթին, ծնկի իջնելով` գրկել էր Լեոնարդո դի Կապրիոյի ոտքերը և մտել դերասանուհի Ամերիկա Ֆերերայի կիսաշրջազգեստի տակ։ -0-

