ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները հետաքննում են տեղական դատարանի շենքում որպես ցուցանմուշ ցուցադրված մի քանի բնակտոր ոսկու կողոպուտը, հայտնում է Ասոշիեյթիդ Պրես գործակալությունը:
Գողությունը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ 1851 թվականին, այսպես կոչված, Կալիֆոռնիական ոսկե տենդի վայրը դարձած Սիսկիյու շրջանի Ուայրիկա քաղաքում: Ոսկու բնակտորների հավաքածուն, որի արժեքը հասնում է 3 մլն դոլարի, ցուցադրվել է տարածքային դատարանի շենքում:
Սիսկիյու շրջանի շերիֆի ներկայացուցիչ էլիսոն Գիանինիի (Allison Giannini) խոսքով՝ ներկայումս ոստիկանությունը պարզում է, թե ինչպես է հավաքածուի միայն մի մասը գողացած չարագործներին հաջողվել կոտրել ապակին, որը, ինչպես ենթադրվում էր, փամփշտակայուն էր, և ինչու չի գործել ազդանշանային համակարգը:
Պարզվում է նաև գողության վնասի չափը: -0-