485.74
7.81
458.98
+18
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանցի պատգամավորներն առաջարկում են փոխել երկրի անունը

15:55
01 Փետրվարի 2012

Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարան) լիագումար առաջին նիստում մի շարք պատգամավորներ չորեքշաբթի առաջարկեցին Ադրբեջանի Հանրապետությունը վերանվանել Հյուսիսային Ադրբեջանի Հանրապետություն:

Ադրբեջանի Ժողովրդական ճակատի ընդդիմադիր Միասնական կուսակցության պատգամավոր Հուդրատ Հասանղուլիևն առաջարկել է իրավական գնահատական տալ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերին և, ելնելով դրանից, Ադրբեջանի Հանրապետությունը վերանվանել Հյուսիսիային Ադրբեջան Հանրապետության, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ադրբեջանի տարածքի երկու երրորդը մտնում է ներկայիս Իրանի կազմի մեջ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է վերանվանել Ադրբեջանի Հանրապետությունը Հյուսիսային Ադրբեջանի Հանրապետություն»,- ընդդիմադիր պատգամավորին է մեջբերում «Նովոստի-Ազերբայջան» գործակալությունը:

Հասանղուլիևի նախաձեռնությանը կողմ են նաև մյուս պատգամավորները:
Աշխարհում գոյություն ունեն նմանատիպ նախադեպեր, ասել է իշխող կուսակցության պատգամավոր, «Ենի Ազերբայջան»-ի գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը:
«Սա բավականին կարևոր հարց է: Աշխարհում կան այդպիսի օրինակներ, ինչպես Հյուսիսային Կորեան և Հարավային Կորեան, Հյուսիսային և Հարավային Կիպրոսը: Աննպատակահարմար կլիներ, եթե Ադրբեջանը, որպես պառակտված պետություն, կոչվեր Հյուսիսային Ադրբեջան»,- ասել է Նովրուզովը:

Պատգամավոր Ֆազաիլ Աղամալըն առաջարկել է հանրաքվե անցկացնել և լրացումներ կատարել Ադրբեջանի Սահմանադրության 11-րդ հոդվածում այն մասին, որ Ադրբեջանը բաղկացած է Հյուսիսային, Հարավային և Արևմտյան Ադրբեջանից: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:49
20 Մայիսի 2022
Աշխարհում հայտնաբերվել են կապկի ջրծաղկով վարակման առաջին դեպքերը
Աշխարհում հայտնաբերվել են կապկի ջրծաղկով վարակման առաջին դեպքերը, հայտարարվել է սանիտարական տագնապի ռեժիմ
15:50
11 Մայիսի 2022
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»–ի ադրբեջանցի գիտակ Ռովշան Ասկերովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»–ի ադրբեջանցի գիտակ Ռովշան Ասկերովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
12:38
06 Մայիսի 2022
Nespresso–ի ֆաբրիկայում, սուրճի փաթեթիկներում, կես տոննա կոկաին է հայտնաբերվել
Nespresso–ի ֆաբրիկայում, սուրճի փաթեթիկներում, կես տոննա կոկաին է հայտնաբերվել
11:19
24 Ապրիլի 2022
Չավուշօղլուն «Գորշ գայլերի» ժեստն է ցույց տվել Ուրուգվայում հայկական ակցիայի մասնակիցներին, տեղի իշխանությունները վրդովվել են (ՎԻԴԵՈ)
Ինչպես է Չավուշօղլուն ցույց տալիս «Գորշ գայլերի» ժեստնն Ուրուգվայում հայկական ակցիայի մասնակիցներին. ՎԻԴԵՈ
14:24
12 Ապրիլի 2022
Պուտին. Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ, և նրան անհնար է մեկուսացնել
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ, և նրան անհնար է մեկուսացնել
22:39
07 Ապրիլի 2022
ՄԱԿ-ի ԳՎ-ն կասեցրեց ՌԴ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում
Կասեցվեց ՌԴ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում
14:08
11 Մարտի 2022
Մահացել է խոզի մոդիֆիկացված սրտով առաջին պացիենտը
Մահացել է խոզի մոդիֆիկացված սրտով առաջին պացիենտը
17:40
05 Մարտի 2022
«Աերոֆլոտը» փակում է բոլոր միջազգային չվերթերը, բայց կա բացառություն
«Աերոֆլոտը» փակում է բոլոր միջազգային չվերթերը, բայց կա բացառություն
22:32
04 Մարտի 2022
ՌԴ-ում Facebook-ն արգելափակվեց
Ռուսաստանում Facebook-ն արգելափակվեց
14:53
04 Մարտի 2022
S7 ավիաընկերությունը չեղարկել է բոլոր միջազգային չվերթերը
S7 ավիաընկերությունը չեղարկել է բոլոր միջազգային չվերթերը
11:05
25 Փետրվարի 2022
«Մենք մնացել ենք մենակ մեր պետության պաշտպանության գործում». Ուկրաինայի նախագահ (ՎԻԴԵՈ)
Զելենսկին հայտարարել է, որ իրենք մնացել են մենակ իրենց պետության պաշտպանության գործում. ՎԻԴԵՈ
22:25
24 Փետրվարի 2022
Ուկրաինայում հաստատել են, որ Չեռնոբիլի ԱԷԿ-ն անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ
Ուկրաինայում հաստատել են, որ Չեռնոբիլի ԱԷԿ-ն անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ