ԱՄՆ նախագահի թեկնածուն դատարանում պատասխան կտա ուրիշի երաժշտությունն օգտագործելու համար

31.01.2012, 14:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն դատարանում պատասխան կտա ուրիշի երաժշտությունն օգտագործելու համար

Սիլվեստր Ստալոնեի «Ռոքի-3»  ֆիլմի երաժշտության իրավասեփականատերը հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահի թեկնածու Նյուտոն Գինգրիչի դեմ՝ վերջինի կողմից քաղաքական ելույթների ժամանակ իր ստեղծագործությունն օգտագործելու համար, երեքշաբթի հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ասոշիեյթիդ Փրես գործակալությանը:

Ռոքի Բալբոա անունով քաջ բռնցքամարտիկի մասին պատմող գեղարվեստական կինոնկարի երրորդ մասը սկսվում է «Ռոքի-2» ֆիլմից հետո կինոհերոսի կյանքի մասին պատմող տեսարանների շարքից, որոնք ուղեկցվում են Survivor  խմբի "Eye of the tiger" կոմպոզիցիայով: Մեղեդու ստեղծման վրա աշխատել են կոմպոզիտորներ Ֆրենկ Սելիվանը և Ջմի Պետերիկը, ովքեր 1982 թվականին գրանցել են հիմնականում ֆիլմի հաջողության շնորհիվ հիթ դարձած «Վագրի աչքի» հեղինակային իրավունքը:

Չիկագոյի դաշնային դատարանում դատական հայց է ներկայացրել հեղինակների անունից հանդես եկող Rude Music ընկերությունը: Ընկերության փաստաբանները հայտարարել են, որ Գինգրիչն առանց թույլտվության օգտագործել է հեղինակային իրավասեփականատերերի մեղեդին հանրային միջոցառումներում և քաղաքական համագումարներում հայտնվելիս 2009 թվականից: Հայցվորները պահանջում են, որ դատարանն արգելի Գինգրիչին հրապարակավ օգտագործել "Eye of the tiger"-ը և որոշում ընդունի սեփականատիրոջ վնասը փոխհատուցելու և դատական ծախսերը հոգալու մասին:

ԱՄՆ նախագահի թեկնածուի և Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտոն Գինգրիչի փաստաբաններն առայժմ իրենց մեկնաբանությունները չեն տվել: -0-