Սիրիայում իրավապահ ուժերի և հակակառավարական ելույթների մասնակիցների բախումների զոհ է դարձել 62 մարդ, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը՝ հղում անելով Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգի սիրիական կենտրոն»-ին (OSDH):
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, առավել լարված իրավիճակ է ստեղծվել երկրի հարավում՝ Հոմս քաղաքում, որը համարվում է սիրիական ընդդիմության ապաստաններից մեկը: OSDH-ի տվյալներով, հինգշաբթի այստեղ սպանվել է 33 խաղաղ բնակիչ, նրանց թվում՝ ինը երեխա:
Սիրիայում արդեն ինն ամիս չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտի կեսերից: Ընդդիմությունը պահանջում է երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այս պահանջին սատարում են ԱՄՆ-ն և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են սահմանել Դամասկոսի դեմ: -0-