ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, իր տարածքը չի տրամադրի դաշինքին ՝ Իրանի վրա ռազմական հարվածներ հասցնելու համար, լրագրողներին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Թուրքիան երբեք թույլ չի տվել օգտագործել և չի աշխատել նրանց հետ, ովքեր ցանկանում են որևէ վնաս հասցնել նրա հարևան երկրին», - ասել է Դավութօղլուն՝ պատասխանելով այն հարցին, թե, ադրյոք, երկիրը կտրամադրի՞ իր տարածքը ՆԱՏՕ-ին Իրանում ռազմական միջամտության անհրաժեշտության դեպքում:-0-