ԵՄ 27 երկրների արտգործնախարարները երկուշաբթի Բրյուսելում կայացած նիստի ժամանակ հաստատել են Իրանից նավթի արտահանման վրա էմբարգոյի սահմանման մասին որոշումը, հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:
Ավելի վաղ Բրյուսելի դիվանագիտական աղբյուրները տեղեկացրել էին, որ դեպի ԵՄ երկրներ իրանական նավթի և նավթամթերքի ներկրման վրա աստիճանական արգելքի սահմանում նախատեսող պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակներում նախատեսվում է, որ մինչև հուլիսի 1-ը ԵՄ բոլոր անդամները, որոնք Թեհրանից նավթ են գնում, պետք է ամբողջովին դադարեցնեն նավթի ներկրումն այդ երկրից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Իրանական նավթի եվրոպական ներկրման հիմնական մասնաբաժինը (շուրջ 68 տոկոս) բաժին է հասնում Հունաստանին, Իտալիային և Իսպանիային: Հունաստանում Իրանից ներկրված «սև ոսկու» սպառման մասնաբաժինը հասնում է 35 տոկոսի:-0-