Ճապոնիայում պետական մակարդակով կհարգեն երկրաշարժ ու ցունամիի հետքով զոհվածների հիշատակը. Միջոցառումը կանցկացվի ողբերգությունից մեկ տարի անց՝ մարտի 11-ին, ուրբաթ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց կառավարության գլխավոր քարտուղար Օսամու Ֆուդզիմուրան:
«Այդ տարերային աղետը մեծ ազդեցություն ունեցավ ժողովրդի կյանքի ու կենսակերպի վրա, և կարևոր է, որ այդ իրադարձության տարելիցը նշվի պետական մակարդակով»,- հայտարարել է նա:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Ճապոնիայի վարչապետ Եսիհիկո Նոդան կղեկավարի միջոցառման կազմակերպումը, արարողությանը ելույթ կունենա նաև կայսր Ակիհիտոն: Արարողությանը ներկա կլինեն նաև մահացածների մտերիմներն ու հարազատները:
Այն կանցկացվի Տոկիոյում և կսկսվի ժամը 14-ին: 14:46-ին (սա այն ժամն է, երբ տեղի ունեցավ երկրաշարժը) լռության րոպե կհայտարարվի:--0-