Նյու Յորքում աճուրդի է հանվել աշխարհի ամենաթանկարժեք գիրքը

20.01.2012, 14:12
Նյու Յորքում աճուրդի է հանվել աշխարհի ամենաթանկարժեք գիրքը

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհի ամենաթանկարժեք գիրքը՝ հայտնի թռչնագետ, բնագետ և նկարիչ Ջոն Ջեյմս Օդաբոնի «Ամերիկայի թռչունները» գրքի առաջին խմբագրությունն ուրբաթ հանվում է աճուրդի Christie`s-ում, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են աճուրդի կազմակերպիչները:

1840 թ.-ի այս բացառիկ հրատարակության նախնական գնահատականը կազմում է 7-10 մլն դոլար:

35 տարեկանում Օդաբոնը որոշում ընդունեց պատկերել մայրցամաքի բոլոր թռչուններին:

Ամերիկայի թռչունների մանրամասն նկարագրությունը պարունակում է 400 ձեռագիր պատկերազարդումներ, որոնք ներկայացնում են գրեթե բոլոր թռչուններին՝ իրենց բնական մեծությամբ:

Օդաբոնը բացահայտել և նկարագրել է թռչունների 25 նոր տեսակ: Այս բացառիկ գրքում պատկերազարդումների չափը կազմում է 99/66 սմ:

Հրատարակվել է այս գրքի ընդամենը 120 նմուշ, որին բաժանորդագրվել են 19-րդ դարի հայտնի մարդիկ, այդ թվում նաև Անգլիայի Ադելաիդա թագուհին և Ֆրանսիայի և Նավարայի թագավոր Չարլզ X-ը:

«Ամերիկայի թռչունները» գրքի պատճեններից մեկը 2010 թ.-ին վաճառվել է Sotheby`s-ում 11 մլն դոլարով:-0-