Եվրոպացիները միջինը 600 եվրո կծախսեն ամանորյա տոներին նվերներ գնելու համար. հետազոտություն

26.12.2011, 13:57
Եվրոպացիները միջինը 600 եվրո կծախսեն ամանորյա տոներին նվերներ գնելու համար. հետազոտություն
Եվրոպացիները միջինը 600 եվրո կծախսեն ամանորյա տոներին նվերներ գնելու համար. հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Միջին վիճակագրական եվրոպական ընտանիքն այս տարի ամանորյա տոներին նվերներ գնելու համար 587 եվրո կծախսի, ինչը 0,8 տոկոսով քիչ է 2010թ.-ի այդ նպատակներով ծախսերից, գրում է բելգիական ԶԼՄ-ները՝ հղում անելով Deloitte միջազգային խորհրդատվական ընկերության հետազոտությանը:

Առավել հատկանշական է, որ մնացած եվրոպացիները տոնական ծախսերը մտադիր են կրճատել, հետազոտության համաձայն, Եվրամիության այն երկրների բնակիչները, որոնք սուվերեն պարտքերի սուր ճգնաժամ են ապրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Այսպիսով, հույներն ամանորյա բյուջեն կկրճատեն 22 տոկոսով, պորտուգալացիները՝ 7,9 տոկոսով, իռլանդացիները՝ 7,4 տոկոսով, իտալացիները՝ 2,3 տոկոսով:

Դրան հակառակ, ԵՄ պետությունների բնակիչները, որոնց  վրա ավելի քիչ է  անդրադարձել ճգնաժամը, հայտնել են ավելի շատ ամանորյա տոների և նվերների համար ծախսելու մտադրության մասին, քան 2010թ.-ին, մասնավորապես՝ գերմանացիները՝ 4,34 տոկոսով, բելգիացիները՝ 2,21 տոկոսով, իսպանացիները՝ 1,93 տոկոսով:

Եվրոպայի 17 երկրներում անցկացվող հետազոտության ընթացքում, հարցվել է 18 հազար 354 մարդ: -0-