ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հոկտեմբերի վերջին կազմակերպության գլխավոր համաժողովի նստաշրջանի ժամանակ ընդունած Պաղեստինի դրոշը բարձրացվել է Փարիզի կենտրոնակայանում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի և Պաղեստինի ազգային վարչության (ՊԱՎ) ղեկավար Մահմուդ Աբասի ներկայությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:
Արարողությունն անցել է բաց երկնքի տակ: Ուժեղ անձրը, որը չի դադարել ոչ մի րոպե, չի խանգարել 50 հոգուց բաղկացած պատվիրակությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բակի ավտոմեքենաների կայանման վայրից դեպի դրոշակաձող անցնել: Թրջվել են նաև լրագրողները, ովքեր 15 րոպե սպասել են Բոկովային և Աբասին: Դրոշը բարձրացվել է Պաղեստինի հիմնի ուղեկցությամբ:
Պաղեստինը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում ընդգրկվել է հոկտեմբերի 31-ին՝ Գլխավոր համաժողովի՝ կազմակերպության գլխավոր ղեկավարող մարմնի նստաշրջանի քվեարկության արդյունքում: Դրա անդամակցությանը կողմ է քվեարկել 107 անդամ պետություն, դեմ է արտահայտվել կազմակերպության 1 մասնակից: Պաղեստինը պաշտոնապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի 195-րդ անդամ է դարձել նոյեմբերի 23-ին՝ Լոնդոնում ստորագրելով կազմակերպության Սահմանադրությունը: -0-