414.12
4.76
387.28
+23
Եղանակը Երևանում
Հայ

Արկտիկան «մգանում» և «կանաչում է». գիտնականներ

13:30
02 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արկտիկայի կլիման նոր՝ ավելի տաք փուլ է թևակոխում, որի դեպքում հալչելուց մգացող սառույցներն ավելի շատ արևային ռադիացիա են կլանելու, իսկ տունդրայի բուսականության մակերեսը կավելանա օդի բարձր ջերմաստիճանի պատճառով, նշվում է Արկտիկայի վիճակի մասին ամենամյա զեկույցում, որը տեղադրված է ԱՄՆ-ի օվկիանոսային և մթնոլորտային ուսումնասիրությունների ազգային վարչության (NOAA) կայքում:

«Նկատվում է արկտիկական ծովային սառույցների և ձյունածածկ տարածքների մգացում, որոնք սովորաբար սպիտակ գույնի են: Սպիտակ ձյունն ու սառույցն արտացոլում են արևային ռադիացիան, սակայն հալչելու պատճառով մգացող Արկտիկան ամռանը կլանում է այդ ռադիացիան... Արկտիկական տարածքների օդի ջերմաստիճանը, ընդհանուր առմամբ, բարձրանում է, և նման պայմաններում տունդրայի բուսականության քանակը կավելանա», - նշվում է զեկույցում, հաղորդում  ՌԻԱ Նովոստին:

Զեկույցում նաև նշվում է, որ Արկտիկան, ըստ երևույթին, կլիմայական նոր փուլ է թևակոխում, որը բնորոշվում է օդի ջերմաստիճանի բարձրացմամբ, օվկիանոսի քիմիական գործընթացների փոփոխությամբ, ծովային սառույցների մակերեսի ակտիվ կրճատմամբ:

Գիտնականների կարծիքով՝ շրջակա միջավայրի նմանատիպ փոփոխություններն անպայման ինչպես ծովային, այնպես էլ վերգետնյա էկոհամակարգերի փոփոխությունների կհանգեցնեն: Կնվազեն սպիտակ արջերի և ծովափղերի բնակության համար նախատեսված վայրերը, սակայն կետերի համար սննդի բազան կբարելավվի:

«Նմանատիպ զեկույցները կօգնեն գտնել արկտիկական պաշարների օգտագործման և պահպանման հարցում լավագույն լուծումները, քանի որ հասանելիության ավելացման դեպքում նրանց նկատմամբ պահանջարկը ավելանում է», -ասել է NOAA-ի ղեկավարի տեղակալ Մոնիկա Մեդինան:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:55
30 Մայիսի 2023
Մոսկվայի քաղաքապետը հայտնել է ԱԹՍ-ների հարձակման և վնասների մասին
Մոսկվայի քաղաքապետը հայտնել է ԱԹՍ-ների հարձակման և վնասների մասին
14:04
25 Մայիսի 2023
Վրաստանում կալանավորել են Իրանի քաղաքացու, ով ՀՀ տարածքով 80կգ հերոին է տեղափոխել
Վրաստանում կալանավորել են Իրանի քաղաքացու, ով ՀՀ տարածքով 80կգ հերոին է տեղափոխել
14:53
23 Մայիսի 2023
Արհեստածին Ադրբեջանը չի կարող ունենալ ոչ միայն տարածքային ամբողջականություն, այլ նաև գոյության իրավունք. փորձագետ
Միայն 1918թ. առաջին անգամ պատմության ասպարեզ մուտք գործած արհեստածին Ադրբեջանը չի կարող ունենալ ոչ միայն տարածքային ամբողջականություն, այլ նաև գոյության իրավունք, հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը
13:21
16 Մայիսի 2023
Իտալիայում հայտնաբերվել է Հայաստան ուղարկվող 2 տոննա 734 կգ մաքուր կոկաին. այն թմրավաճառներին կբերեր ավելի քան 800մլն եվրոյի եկամուտ
Իտալիայում հայտնաբերվել է Հայաստան ուղարկվող 2 տոննա 734 կգ մաքուր կոկաին. այն թմրավաճառներին կբերեր ավելի քան 800մլն եվրոյի եկամուտ
14:16
10 Մայիսի 2023
Պուտինը չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար և ռուսական ավիաընկերությունների թռիչքների արգելքը
ՌԴ նախագահը չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար և ռուսական ավիաընկերությունների թռիչքների արգելքը
17:50
05 Մայիսի 2023
ԱՀԿ-ն չեղարկեց COVID-19 համավարակի կարգավիճակը
ԱՀԿ-ն պաշտոնապես չեղարկեց COVID-19 համավարակի կարգավիճակը
15:52
03 Մայիսի 2023
Ուկրաինան փորձել է հարվածներ հասցնել Կրեմլին. ՏԱՍՍ
Ուկրաինան փորձել է հարվածներ հասցնել Կրեմլին
13:16
27 Ապրիլի 2023
Էրդողանը սրտի կաթվա՞ծ է ստացել, աշխատակազմից մեկնաբանում են
Էրդողանը սրտի կաթվա՞ծ է ստացել, աշխատակազմից մեկնաբանում են
12:50
26 Ապրիլի 2023
Էրդողանն իրեն վատ է զգացել ուղիղ եթերի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Էրդողանի ինքնազգացողությունը վատացել է ուղիղ եթերի ժամանակ. ՎԻԴԵՈ
19:37
14 Ապրիլի 2023
Լեդի Գագան պաշտոն է ստացել Ջո Բայդենի կողմից
Լեդի Գագան պաշտոն է ստացել Ջո Բայդենի կողմից
16:07
29 Մարտի 2023
Pepsi–ն ներկայացրել է նոր լոգոն 14 տարվա ընթացքում առաջին անգամ (ՎԻԴԵՈ)
Pepsi–ն ներկայացրել է նոր լոգոն 14 տարվա ընթացքում առաջին անգամ. ՎԻԴԵՈ
01:06
09 Մարտի 2023
Վրաստանում հատուկջոկատայինները ցրեցին ցուցարարներին՝ օգտագործելով ջրցաններ և արցունքաբեր գազ (ՎԻԴԵՈ)
Վրաստանում հատուկջոկատայինները ցրեցին ցուցարարներին՝ օգտագործելով ջրցաններ և արցունքաբեր գազ. ՎԻԴԵՈ