433.52
7.69
409.64
+22
Եղանակը Երևանում
Հայ

Պաշտպանները խնդրում են, որ Մայքլ Ջեքսոնի բժիշկը պայմանական պատիժ կրի. գործակալություն

11:38
24 Նոյեմբերի 2011

Մայքլ Ջեքսոնի անձնական բժշկի՝ Քոնրադ Մյուրեյի անձնական դատապաշտպանը, խնդրել է դատարանին ատենակալների կողմից չկանխամտածված սպանության մեջ ճանաչված բժշկին պայմանական պատիժ նշանակել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռոյթերս գործակալությանը:

Մեղադրող կողմն իր հերթին Մյուրեյի համար պահանջում է առավելագույն պատիժ՝ չորս տարվա ազատազրկում:
Դատարանը վճիռը կհրապարակի նոյեմբերի 29-ին Լոս Անջելեսում, իսկ մինչ այդ Մյուրեյը կգտնվի կալանքի տակ՝ առանց գրավի դիմաց ազատ արձակվելու հնարավորության:

«Փոփ երաժշտության արքա» Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին՝ կյանքի 51-րդ տարում Լոս Անջելեսում: Քննության վարկածով, Մյուրեյը նրան պրոպոֆոլ դեղամիջոցի չափազանց մեծ չափաբաժին է տվել, որն այլ դեղամիջոցների, այդ թվում՝ հանգստացնող դեղերի հետ փոխազդեցության հետևանքով երգչի մահվան պատճառ է դարձել:

Բժիշկի պաշտպանը պնդում էր, որ երգիչը հանգստացնող և ցավազրկող դեղամիջոցներից կախում է ունեցել, և ինքն է պրոպոֆոլի մահացու չափաբաժին ընդունել:

Ավելի վաղ ինքը Մյուրեյը, ով չի բացառում, որ պրոպոֆոլի ոչ մեծ չափաբաժիններ է տվել Ջեքսոնին, հայտարարել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում ոչ դիտավորությամբ սպանության մեջ:
Մեղավոր ճանաչվելուց Մյուրեյը կարող է դատապարտվել չորս տարի ազատազրկման և զրկվել բժշկական գործունեության արտոնագրից: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:37
21 Հունիսի 2022
«Կրակե ջրվեժ» Հավայան կղզիներում. համացանցում արտասովոր տեսանյութ է հրապարակվել (ՎԻԴԵՈ)
«Կրակե ջրվեժ» Հավայան կղզիներում. համացանցում արտասովոր տեսանյութ է հրապարակվել. ՎԻԴԵՈ
19:37
17 Հունիսի 2022
Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ 2022թ.–ի սկզբից կորցրել են 1,4 տրիլիոն դոլար
Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ 2022թ.–ի սկզբից կորցրել են 1,4 տրիլիոն դոլար
22:06
15 Հունիսի 2022
Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
14:44
14 Հունիսի 2022
Հռոմի Պապ. այսօր, կարծում եմ, հայտարարվեց երրորդ համաշխարհային պատերազմը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարծում է, որ աշխարհում երրորդ համաշխարհային պատերազմ է հայտարարված
15:49
20 Մայիսի 2022
Աշխարհում հայտնաբերվել են կապկի ջրծաղկով վարակման առաջին դեպքերը
Աշխարհում հայտնաբերվել են կապկի ջրծաղկով վարակման առաջին դեպքերը, հայտարարվել է սանիտարական տագնապի ռեժիմ
15:50
11 Մայիսի 2022
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»–ի ադրբեջանցի գիտակ Ռովշան Ասկերովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»–ի ադրբեջանցի գիտակ Ռովշան Ասկերովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
12:38
06 Մայիսի 2022
Nespresso–ի ֆաբրիկայում, սուրճի փաթեթիկներում, կես տոննա կոկաին է հայտնաբերվել
Nespresso–ի ֆաբրիկայում, սուրճի փաթեթիկներում, կես տոննա կոկաին է հայտնաբերվել
11:19
24 Ապրիլի 2022
Չավուշօղլուն «Գորշ գայլերի» ժեստն է ցույց տվել Ուրուգվայում հայկական ակցիայի մասնակիցներին, տեղի իշխանությունները վրդովվել են (ՎԻԴԵՈ)
Ինչպես է Չավուշօղլուն ցույց տալիս «Գորշ գայլերի» ժեստնն Ուրուգվայում հայկական ակցիայի մասնակիցներին. ՎԻԴԵՈ
14:24
12 Ապրիլի 2022
Պուտին. Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ, և նրան անհնար է մեկուսացնել
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ, և նրան անհնար է մեկուսացնել
22:39
07 Ապրիլի 2022
ՄԱԿ-ի ԳՎ-ն կասեցրեց ՌԴ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում
Կասեցվեց ՌԴ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում
14:08
11 Մարտի 2022
Մահացել է խոզի մոդիֆիկացված սրտով առաջին պացիենտը
Մահացել է խոզի մոդիֆիկացված սրտով առաջին պացիենտը
17:40
05 Մարտի 2022
«Աերոֆլոտը» փակում է բոլոր միջազգային չվերթերը, բայց կա բացառություն
«Աերոֆլոտը» փակում է բոլոր միջազգային չվերթերը, բայց կա բացառություն