ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Հակամարտությունների կայունացման և կարգավորման բյուրոյի ստեղծման մասին:
«Այսօր ԱՄՆ Պետդեպարտամենտը Հակամարտությունների կայունացման և կարգավորման նոր բյուրո է ստեղծել, որի ուշադրության կենտրոնում կլինի հակամարտությունների կանխումը, ճգնաժամային իրավիճակներին արձագանքելն ու կայունացմանն ուղղված գործունեությունը», - նշվում է գերատեսչության տեղեկատվության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բյուրոն պատասխանատու է լինելու աշխարհում առաջացող ճգնաժամային իրավիճակների լուծմանն ուղղված ամերիկյան իշխանությունների գործողությունների համակարգման համար՝ համագործակցելով օտարերկրյա գործընկերների, տեղի ակտիվիստների, բարեգործական կազմակերպությունների հետ: Բյուրոն նաև պատասխանատու է լինելու իրավիճակի գնահատման, գոյություն ունեցող ռեսուրսների հաշվարկման, պատրաստման և օպերատիվ արձագանքման համար:
«Համակողմանի մոտեցումը կօգնի Պետդեպարտամենտին ավելի լավ կանխատեսել և հարմարվել 21 դարի խնդիրներին՝ միաժամանակ ուժեղացնելով Ամերիկայի դերն առաջացող ճգնաժամային իրավիճակների լուծման գործում», - նշվում է փաստաթղթում:-0-