Եվրագոտին չպետք է վերազգային մարմիններ ունենա. Բարոզու
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն դեմ է Եվրամիության 17 երկրներն ընդգրկող եվրոյի գոտում մշտապես գործող ազգային մարմինների հաստատմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Եվրոյի համար մեզ հարկավոր չէ ևս մեկ Եվրահանձնաժողով, Եվրախորհրդարան, Արդարադատության դատարան: Եվրոն Եվրամիության կենտրոնական մասն է, այլ ոչ թե առանձին: Եվրոն Եվրամիությունից հրաժարվել չի նշանակում», - ասել է Բարոզուն՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանի ժամանակ:
Եվրահանձնաժողովի նախագահը նշեց «եվրոյի հետ գործ ունենալու դեպքում ազգային մոտեցման իրականացման անհրաժեշտությունը»:
«Մենք եվրոն չենք ուժեղացնի Եվրամիության մասնատման միջոցով», - զգուշացրել է Բարոզուն՝ ընդգծելով, որ որևէ բաժանարար գիծ չպետք է լինի եվրագոտու 17 երկրների և ԵՄ մյուս տասը անդամների միջև, որոնցից գրեթե բոլորը մտադիր են անցնել եվրոյին:
Եվրոյի գոտում ֆինանսադրամային քաղաքականության կարգավորումն իրականացնում է Եվրոպական խումբը, որն իրենից դրամային միության մասնակից-երկրների ֆինանսների նախարարների խորհուրդ է ներկայացնում:-0-

