ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի Թուրքիայի Վան քաղաքում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը (USGS):
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, նշում է «ՌԻԱ Նովոստին»:
Վան գավառում հոկտեմբերի 23-ին 7,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 600 մարդ:
Նախորդ շաբաթ Վանի շրջանում գրանցված երկրաշարժը շուրջ 40 մարդու կյանք է խլել:-0-