425.9
7.41
407.52
+19
Եղանակը Երևանում
Հայ

New York Times թերթը հայց է ներկայացրել Huffington Post կայքի դեմ՝ բլոգի վերանվանման պահանջով

18:09
09 Նոյեմբերի 2011

New York Times ամերիկյան խոշորագույն թերթերից մեկը դատական հայց է ներկայացրել Huffington Post լրատվական ինտերնետ պորտալի դեմ՝ պահանջելով վերանվանել անվանումով և կոնտենտով նման բլոգը, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

Նախորդ ուրբաթ օրը Մանհեթենի շրջանային դատարան ներկայացված հայցում ասվում է, որ Huffington Post-ի Parentlode կոչվող օնլայն օրագիրը մոլորության մեջ է գցում ընթերցողներին, քանի որ շատ նման է Motherlode անվանումով բլոգի, որը New York Times-ը վարում էր երեք տարվա ընթացքում:

Երկու ինտերնետ օրագրերի հեղինակը լրագրող Լայզա Բելկինն է, ընդ որում՝ երկու օրագրերում էլ քննարկվում է երեխաների դաստիարակության խնդիրը: Նա Նյու Յորքի թերթի աշխատակիցն է եղել 1982 թվականից, իսկ նախորդ տարի աշխատանքի է անցել AOL ընկերությունում, որը 2011 թվականի փետրվարին գնել է Huffington Post ինտերնետ պորտալը 315 միլիոն դոլարով:
Հայցատու ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ Բելկինը «ակնհայտորեն մտադիր է եղել» մոլորության մեջ գցել ընթերցողներին բլոգների նմանությամբ: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նոր ինտերնետ ամսագրի առաջին գրառման մեջ հեղինակը հիշատակել է Motherlode բլոգը: Ինչպես գրել է Բելկինը, վերնագրի փոփոխումը պայմանավորված է նրանով, որ Motherlode բառը (որն իր կազմում ունի mother՝ մայր բառը) ոչ արդիական է դարձել «մի դարաշրջանում, երբ հայրերը նույնպես բոլոր առումներով ծնողներ են»: Նոր բլոգի անվանումը կազմված է parent՝ «ծնող» բառից:

Ինչպես նշում է գործակալությունը, AOL-ի ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանում ընկերության դեմ ներկայացված հայցը:
Սա Huffington Post-ի համար արդեն առաջին դատական գործը չէ: Ներկայում նյույորքյան դատարանի վարույթում է քաղաքական երկու խորհրդատուներ Փիթեր Դաուի և Ջեյմս Բոյսի հայցով հարուցված գործը, ովքեր AOL-ին մեղադրում են նույն պորտալում բլոգերը լրատվական ժապավենի հետ համատեղելու գաղափարը գողանալու մեջ:

Huffington Post-ը լրագրող Արիանա Հաֆինգթոնի (Arianna Huffington) և ձեռներեց Քենեթ Լերերի հիմնադրած շատ հայտնի վեբ կայք է ԱՄՆ-ում, որն իր մեջ միավորում է լրատվական պորտալ և RSS-ժապավենների բլոգ-ագրոգատորների համակարգ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:22
05 Հուլիսի 2022
Մեքսիկայի քաղաքներից մեկի քաղաքապետն ամուսնացել է կոկորդիլոսի հետ (ՎԻԴԵՈ)
Մեքսիկայի քաղաքներից մեկի քաղաքապետն ամուսնացել է կոկորդիլոսի հետ. ՎԻԴԵՈ
21:37
21 Հունիսի 2022
«Կրակե ջրվեժ» Հավայան կղզիներում. համացանցում արտասովոր տեսանյութ է հրապարակվել (ՎԻԴԵՈ)
«Կրակե ջրվեժ» Հավայան կղզիներում. համացանցում արտասովոր տեսանյութ է հրապարակվել. ՎԻԴԵՈ
19:37
17 Հունիսի 2022
Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ 2022թ.–ի սկզբից կորցրել են 1,4 տրիլիոն դոլար
Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ 2022թ.–ի սկզբից կորցրել են 1,4 տրիլիոն դոլար
22:06
15 Հունիսի 2022
Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
14:44
14 Հունիսի 2022
Հռոմի Պապ. այսօր, կարծում եմ, հայտարարվեց երրորդ համաշխարհային պատերազմը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարծում է, որ աշխարհում երրորդ համաշխարհային պատերազմ է հայտարարված
15:49
20 Մայիսի 2022
Աշխարհում հայտնաբերվել են կապկի ջրծաղկով վարակման առաջին դեպքերը
Աշխարհում հայտնաբերվել են կապկի ջրծաղկով վարակման առաջին դեպքերը, հայտարարվել է սանիտարական տագնապի ռեժիմ
15:50
11 Մայիսի 2022
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»–ի ադրբեջանցի գիտակ Ռովշան Ասկերովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»–ի ադրբեջանցի գիտակ Ռովշան Ասկերովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
12:38
06 Մայիսի 2022
Nespresso–ի ֆաբրիկայում, սուրճի փաթեթիկներում, կես տոննա կոկաին է հայտնաբերվել
Nespresso–ի ֆաբրիկայում, սուրճի փաթեթիկներում, կես տոննա կոկաին է հայտնաբերվել
11:19
24 Ապրիլի 2022
Չավուշօղլուն «Գորշ գայլերի» ժեստն է ցույց տվել Ուրուգվայում հայկական ակցիայի մասնակիցներին, տեղի իշխանությունները վրդովվել են (ՎԻԴԵՈ)
Ինչպես է Չավուշօղլուն ցույց տալիս «Գորշ գայլերի» ժեստնն Ուրուգվայում հայկական ակցիայի մասնակիցներին. ՎԻԴԵՈ
14:24
12 Ապրիլի 2022
Պուտին. Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ, և նրան անհնար է մեկուսացնել
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ, և նրան անհնար է մեկուսացնել
22:39
07 Ապրիլի 2022
ՄԱԿ-ի ԳՎ-ն կասեցրեց ՌԴ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում
Կասեցվեց ՌԴ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում
14:08
11 Մարտի 2022
Մահացել է խոզի մոդիֆիկացված սրտով առաջին պացիենտը
Մահացել է խոզի մոդիֆիկացված սրտով առաջին պացիենտը