ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Sotheby's աճուրդի տունը դեկտեմբերի 15-ին Լոնդոնում աճուրդի կհանի անգլիացի բանաստեղծ և գրող Շառլոտա Բրոնտեի չհրապարակված ձեռագիրը, որտեղ հեղինակը նկարագրել է «Ջեյն Էյր» վեպի հայտնի դրվագի նախատիպը դարձած պատմությունը, տեղեկացնում է Sotheby's-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ձեռագիրը գրվել է 1830 թ.-ին, որտեղ ներկայացված են «Ապակե քաղաք» հորինված աշխարհում տեղի ունեցած պատմությունները: Բրոնտե երիտասարդ քույրերը՝ Շառլոտան, Բռենուելը, Էմիլին և Էննը, իրենց գրական հերոսներին պատկերացնում էին այդ հորինված քաղաքում:
Աճուրդի փորձագետները սա համարում են Բրոնտեի ամենակարևոր ձեռագիրը, որը հայտնվել է շուկայում վերջին 30 տարվա ընթացքում: XIX դարի վերջում վիպագրուհու ձեռագիր ստեղծագործություններից շատերը հայտնվել են թանգարանների և տարբեր հիմնադրամների հավաքածուներում, այնպես որ այս մեկը շատ քիչ նմուշներից է, որը մնացել է մասնավոր ձեռքերում: Ձեռագիրն աճուրդի է հանվում ամերիկացի մասնավոր վաճառողի կողմից, և նախնական գնահատականը հասնում է 200-300 հազար ֆունտ ստեռլինգի:-0-