Իրանական կողմը չէր թաքցնի միջուկային զենք ստեղծելու ցանկությունը, եթե նա իսկապես նման մտադրություն ունենար, երեքշաբթի Երևանում ասել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին:
«Եթե մենք ցանկանայինք միջուկային զենք ստեղծել, ապա ոչինչ էլ չէինք թաքցնի, դրա մասին ուղղակի կհայտարարեինք և կստեղծեինք այն», - ասել է Սալեհին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ Իրանի դիրքորոշումն ու փորձը ցույց են տալիս, որ միջուկային զենքը ԻԻՀ-ի նման երկրի համար կանխարգելիչ զենք չէ:
Սալեհին հիշեցրեց, որ Իրանի հոգևոր առաջնորդը, նախագահը և երկրի պաշտպանության նախարարը բազմաթիվ անգամ հայտարարել են միջուկային զենք ստեղծելու մտադրության բացակայության մասին:
Խոսելով Թեհրանի միջուկային ծրագրի մասին (որում, մասնավորապես, խոսվում է այն մասին, որ Իրանի գիտնականներն միջուկային մարտագլխիկների համակարգչային մոդելավորում են իրականացնում) փակ տեղեկատվություն հրապարակելու մասին ՄԱԳԱՏԷ-ի ծրագրի վերաբերյալ՝ Սալեհին նշել է, որ նման կերպով ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն կասկածի տակ կդնի ինչպես իր աշխատանքն, այնպես էլ այդ կազմակերպության ազնվությունը, անաչառությունն ու հեղինակությունը, ինչը կվնասի ՄԱԳԱՏԷ-ի հեղինակությանը:
Նա նշել է, որ իրանական միջուկային ծրագիրն արդեն շուրջ տասը տարի է գործում է, և Իրանը ենթարկվել է ճնշումների առանց համոզիչ փաստարկների:
Սալեհին նշել է, որ խնդիրը քաղաքական է, այլ ոչ թե իրավական կամ տեխնիկական, հակառակ դեպքում ՄԱԳԱՏԷ-ի հետ բոլոր հարցերը կլուծվեին:
Նա նշել է, որ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հարցն այժմ կապվում է Իրանի հրթիռային ծրագրի հետ: «Արևմուտքը, տեսնելով որ հարցը (ՄԱԳԱՏԷ-ի հետ) լուծվում է, ևս մեկ առիթ է գտել՝ հայտարարելով, որ Իրանը ցանկանում է միջուկային մարտագլխիկներ արտադրել», - ասել է Սալեհին:
«ՄԱԳԱՏԷ-ն միջազգային միակ ատյանն է, որը կարող է կարծիք հայտնել միջուկային խաղաղ ծրագրի մասին: Որևէ պետություն նման կարգավիճակ չունի, սակայն մյուս կողմից ՄԱԳԱՏԷ-ն չի կարող միջամտել ոչ միջուկային հարցերին, իսկ հրթիռային ծրագրերը հենց այդպիսինն են», - ավելացրել է Իրանի ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ այն փաստերը, որոնք ՄԱԳԱՏԷ-ն պատրաստվում հրապարակել, անհիմն են, որևէ կապ չունեն ՄԱԳԱՏԷ-ի հետ, դրանք կապված են ոչ միջուկային նյութերի հետ և ուղղված են Իրանի վրա ճնշում գործադրելուն:-0-