Լիբիայի ԱԱԽ-ն հայտարարում է Սիրտ քաղաքում Մուամար Քադդաֆիին վիրավորելու և բռնելու մասին. գործակալություն
Լիբիայի Անցումային ազգային խորհրդի (ԱԱԽ) դաշտային հրամանատարը հայտարարում է Սիրտ քաղաքում երկրի նախկին ղեկավար Մուամար Քադդաֆիին վիրավորելու և բռնելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սինխուա գործակալությանը:
Փետրվարի կեսերին Լիբիայում սկսվեցին զանգվածային ցույցեր՝ երկրում ավելի քան 40 տարի ղեկավարող Մուամար Քադդաֆիի հրաժարականի պահանջով, որոնք վերածվեցին կառավարական ուժերի և ընդդիմության միջև զինված դիմակայության:
Գրեթե իննամսյա ռազմական գործողությունների ընթացքում Քադդաֆիի ռեժիմի հակառակորդներին հաջողվեց վերահսկողություն հաստատել Լիբիայի գրեթե ողջ տարածքի նկատմամբ: Ռազմական գործողություններում բեկում տեղի ունեցավ օգոստոսի երրորդ տասնօրկայում, երբ ընդդիմության ուժերը ՆԱՏՕ-ի ավիացիայի աջակցությամբ զբաղեցրեցին լիբիական մայրաքաղաք Տրիպոլին: Մուամար Քադդաֆիի ճակատագրի մասին առայսօր ոչիչն հայտնի չէր: Նրա ընտանիքի մի մասը փախավ Ալժիր:
Փետրվարին ընդդիմությունը Բենգազիում ձևավորեց Անցումային ազգային խորհուրդ, որը հայտարարվեց երկրի միակ լեգիտիմ իշխանական մարմին: ԱԱԽ-ն ճանաչեցին ավելի քան 60 երկրներ՝ ներառյալ Ռուսաստանը: -0-

