Գերմանիայի ազգային-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ուդո Ֆոյգտը երկրի Գերագույն դատարանին հայց է ներկայացրել հյուրանոցի դեմ, որը հրաժարավել է համար տրամադրել նրան քաղաքական համոզմունքների պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Spiegel-ին:
Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, քաղաքական գործչի կինը 2009 թ.-ի դեկտեմբերին չորսօրյա ուղեգիր է պատվիրել Բրանդենբուրգի դաշնային հողի Բադ-Զարով հանգստավայրում: Սակայն տեղի հյուրանոցը հրաժարվել է ընդունել տիկնոջն ու նրա ամուսնուն՝ նշելով, որ կուսակցության ղեկավարի համոզմունքները չեն համընկնում իրենց սկզբունքների հետ:
Այս ամենին ի պատասխան՝ Ֆոյգտը հյուրանոցի դեմ հայց է ներկայացրել երկրի Գերագույն դատարան: Ուլտրա-աջակողմյան քաղաքական գործչի կարծիքով՝ հյուրանոցի ղեկավարության գործողություններն ամբողջովին հակասում են ժողովրդավարական հասարակության համար հանդուրժողականության հիմնարար սկզբունքին: Այս ամենի կապակցությամբ նա պահանջում է տեղի ունեցածը ճանաչել որպես խտրականություն քաղաքական համոզմունքների հատկանիշով:-0-