Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին մինչև 2012թ.-ի ապրիլի 13-ը երկարաձգել է Աֆղանստանում ազգային ռազմական համակազմի գտնվելու ժամկետը, հաղորդում է Տպագրության լեհական գործակալությունը:
Պետության ղեկավարը տվյալ որոշումը կայացրել է Դոնալդ Տուսկի կառավարության առաջարկությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Կայացված որոշման համաձայն՝ Աֆղանստանում կգտնվի 2,5 հազար լեհ զինծառայող: Ներկայումս Աֆղանստանում են գտնվում 2,6 հազար լեհ զինվոր և սպա:
Լեհական իշխանությունների ծրագրերի համաձայն՝ Վարշավան աստիճանաբար կկճատի Աֆղանստանի իր ռազմական ներկայությունը և 2014թ.-ի վերջին դուրս կբերի իր զորքը: -0-