Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների խորհրդարանական վեհաժողովի (EURONEST) առաջին լիագումար նիստը տեղի կունենա սեպտեմբերի 14-15-ը Ստրասբուրգում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Եվրախորհրդարանի ներկայացուցիչը:
Ակնկալվում է, որ նստաշրջանին կմասնակցեն Եվրախորհրդարանի 60 պատգամավորներ և Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի խորհրդարանների հնգական ներկայացուցիչներ: Բելառուսի պատգամավորները քաղաքական պատճառներով հրավիրված չեն Ստրասբուրգ:
EURONEST հիմնադիր նիստը տեղի է ունեցել այս տարվա մայիսին Բրյուսելում: Այն ժամանակ նիստի մասնակիցները EURONEST համանախագահներ են ընտրել Քրիստինա Վիգենինային (Kristian Vigenin, Բուլղարիա) և Բորիս Տարասյուկին (Ուկրաինա):
Նաև վեհաժողովի չորս կոմիտե է հաստատվել՝ Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով, Տնտեսական, ԵՄ քաղաքականության հետ իրավական նորմերի մերձեցմացման և համախմբման հարցերով, Էներգետիկ անվտանգության հարցերով, ինչպես նաև Մշակույթի, կրթության և քաղաքացիական հասարակության հարցերով:
«Արևելյան գործընկերություն» փաթեթը նախատեսում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ԵՄ համագործակցության զարգացում: Ծրագրի շրջանակներում ԵՄ-ն այդ երկրներին կհատկացնի 600 միլիոն եվրո 2009-2013 թթ.-ին։--0—