ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում կազմակերպված ահաբեկությունների 10-րդ տարելիցն անցել է առանց լուրջ միջադեպերի, սակայն ահաբեկչական սպառնալիքների ֆոնի ներքո համընդհանուր նյարդայնությունը հանգեցրել է նրան, որ երկուշաբթի հարյուրավոր մարդիկ են տարհանվել, հաղորդում է «Նյու Յորք Թայմս» (New York Times) թերթը:
Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի դաշնային իշխանությունները տեղեկացրեցին, որ վստահելի, սակայն չհաստատված տեղեկատվություն են ստացել 2001թ.-ի ողբերգության հերթական տարելիցի օրը Նյու Յորքում և Վաշինգտոնում ահաբեկությունների սպառնալիքի մասին: Այս ամենի հետևանքով ողջ երկրում անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել, այդ թվում նաև ավտոտրանսպորտի հետախուզում և ենթակառուցվածքների օբյեկտների ուժեղացված պահպանություն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես նշում է «Նյու Յորք Թայմս» թերթը, հղում անելով պաշտոնատար անձանց, երկուշաբթի ոստիկանությունը Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչ քաղաքի դաշնային դատարանից և մոտակայքում գտնվող կառավարական շենքերից ավելի քան հարյուր մարդ է տարհանվել այն ժամանակ, երբ ոստիկանները ստուգման էին ենթարկում ավտոկանգառում կայանած կասկածելի ավտոմեքենան: Տագնապը կեղծ է եղել:-0-