ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Գործազուրկ ատաղձագործը Չիկագոյից ոչ հեռու գտնվող Ջոնսբուրգի իր այգում պատրաստվում էր խոտ քաղել, երբ բրոկոլիի թփերի միջից 150 հազար դոլար գումարի չափով 20 դոլարանոցներով թղթե պարկեր հայտնաբերեց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին։
Ըստ Northwest Herald թերթի, «բերքը» տեսնելով, Սաբաջն անմիջապես մտահոգվել է և ոստիկանություն է զանգահարել։ Այժմ ստուգվում են մատնահետքերի առկայությունը պարկերի վրա։
«Ես տուն վերադարձա և ասացի հորս։ Մենք շատ խնդիրներ ունենք, իսկ այժմ ևս մեկն ավելացավ»,- թերթը մեջբերում է Սաբաջի պատմությունը։
«Ի՞նչ կլինի, եթե սա բանկի կողոպուտ լինի։ Հանկարծ կարող են ինձ կասկածել այդ գործում»,- WGN հեռուստաալիքին հայտնել է ատաղձագործը։ Չնայած փողերի վերաբերյալ դեռ ոչ մի գաղափար կամ կասկած չկա, բացառված չէ, որ ինչ-որ մեկը դեռ չի հայտնաբերել գումարի կորուստը, և այդ մասին դեռ չի հայտնել ոստիկանությանը։
Ենթադրվում է, որ փողերով պարկերն ինչ-որ մեկը երկուշաբթի նետել է Սաբաջի այգին, և դրանք կարող են պահանջված լինել, այդ վայրում ոստիկանական տեսուչն իր այցեքարտն է թողել՝ շերիֆի գրասենյակի հեռախոսահամարով, որը ցույց է տվել WGN-ն։ Այն այդպես էլ դրված է խոտերի մեջ՝ վրան գրություն. «Զանգեք, խնդրում ենք»։
Եթե փողերի սեփականատերը չհայտնաբերվի, ոստիկանությունը կորոշի, թե Սաբաջն իրավունք կունենա տիրանալ 150 հազարին։ -0-