422.28
5.02
388.48
0
Եղանակը Երևանում
Հայ

Մեծ Բրիտանիայում պրոթեզն օգնել է դատապարտյալին խաբել պահպանության ծառայության աշխատակիցներին և փախուստի դիմել

14:59
29 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Պահպանություն իրականացնող G4S բրիտանական մասնավոր ընկերության ղեկավարությունն աշխատանքից հեռացրել է երկու աշխատակցի, ովքեր էլեկտրոնային օղակն ամրացրել են տնային կալանքի դատապարտված Քրիստոֆեր Լոուքոքի  (Christopher Lowcock) ոտքի պրոթեզի վրա: Դատապարտյալը հանել է այն և հեռացել տնից, երկուշաբթի հաղորդում է BBC հեռուստառադիոկորպորացիայի կայքը:

Թմրանյութեր պահելու, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և անօրինական կերպով զենք պահելու համար դատապարտված Լոուքոքը, պրոթեզի վրա բինտ կապելով,  խաբել է պահպանության ծառայության աշխատակիցներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Աշխատակիցները հեռացվել են աշխատանքից «կարգապահության լուրջ խախտման համար»:

«Այս դեպքում ընթացակարգը հստակ չի կատարվել, և G4S-ը միջոցներ է կիրառել: Ամեն շաբաթ երկու հազար դատապարտյալի վրա էլեկտրոնային օղակներ են փակցվում, սակայն նման միջադեպերը շատ հազվադեպ երևույթ են», - հայտարարել է արդարադատության նախարարությունը:

Լոուքոքը Ռոչդեյլ քաղաքում գտնվող իր տնից փախուստի դիմելուց հետո կրկին ձերբակալվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար:

Արդարադատության նախարարության հանձնարարությամբ գործող ընկերությունը մեկ տարվա ընթացքում էլեկտրոնային օղակներ է ամրացրել 70 հազար մարդու վրա, տեղեկացրել է G4S-ը:

«Այս դատապարտյալի հետ կապված միջադեպի դեպքում մեր աշխատակիցներն օղակն ամրացնելիս հրահանգները ճիշտ չեն կատարել: Եթե նրանք ամեն ինչ ճիշտ անեին, ապա կհասկանային, որ դա պրոթեզ է», - հայտարարել է ընկերությունը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
29 Մարտի 2023
Pepsi–ն ներկայացրել է նոր լոգոն 14 տարվա ընթացքում առաջին անգամ (ՎԻԴԵՈ)
Pepsi–ն ներկայացրել է նոր լոգոն 14 տարվա ընթացքում առաջին անգամ. ՎԻԴԵՈ
01:06
09 Մարտի 2023
Վրաստանում հատուկջոկատայինները ցրեցին ցուցարարներին՝ օգտագործելով ջրցաններ և արցունքաբեր գազ (ՎԻԴԵՈ)
Վրաստանում հատուկջոկատայինները ցրեցին ցուցարարներին՝ օգտագործելով ջրցաններ և արցունքաբեր գազ. ՎԻԴԵՈ
15:34
23 Փետրվարի 2023
Անգլուհին ամուսնացել է իր վերմակի հետ
Անգլուհին ամուսնացել է իր վերմակի հետ։ Կնոջ խոսքով՝ ինքը առաջին հայացքից սիրահարվել է վերմակին
11:45
17 Փետրվարի 2023
Մոսկվայում վարորդին տուգանել են հայկական վարորդական վկայականով վարելու համար
Մոսկվայում վարորդը տուգանվել է հայկական վարորդական վկայականով վարելու համար
21:15
13 Փետրվարի 2023
Օգտագործված արհեստական թարթիչներ, բիկինիներ. թուրք կամավորները դժգոհում են Եվրոպայից և ԱՄՆ-ից ստացված մարդասիրական օգնությունից (ՎԻԴԵՈ)
Օգտագործված արհեստական թարթիչներ, բիկինիներ. թուրք կամավորները դժգոհում են Եվրոպայից և ԱՄՆ-ից ստացված մարդասիրական օգնությունից. ՎԻԴԵՈ
15:08
13 Փետրվարի 2023
Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողա֊փրկարարական աշխատանքներն ավարտվեցին (ՖՈՏՈ)
Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողա֊փրկարարական աշխատանքներն ավարտվեցին. ՖՈՏՈ
12:05
13 Փետրվարի 2023
Երկրաշարժի 7–րդ օրը Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ–ի փրկարարները երկու աղջնակ են դուրս բերել փլատակների տակից
Հրաշք է տեղի ունեցել. երկրաշարժի 7–րդ օրը Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ–ի փրկարարները երկու աղջնակ են դուրս բերել փլատակների տակից
23:06
11 Փետրվարի 2023
Կայծակը հարվածել է Ռիոյում գտնվող Քրիստոսի արձանին. տեղացի լուսանկարչին հաջողվել է ցնցող կարդ ստանալ (ՖՈՏՈ)
Կայծակը հարվածել է Ռիոյում գտնվող Քրիստոսի արձանին. տեղացի լուսանկարչին հաջողվել է ցնցող կարդ ստանալ. ՖՈՏՈ
12:41
10 Փետրվարի 2023
Նույնիսկ պատուհանները չեն վնասվել. փորձագետները զարմացել են, թե ինչպես է Թուրքիայում շենքը թեքվել երկրաշարժի հետևանքով (ՎԻԴԵՈ)
Փորձագետներին զարմացրել է, թե ինչպես է Թուրքիայում շենքը թեքվել երկրաշարժի հետևանքով. ՎԻԴԵՈ
11:18
10 Փետրվարի 2023
Հայ փրկարարները Թուրքիայում փլատակների տակից ողջ երեխա են դուրս հանել
Հայ փրկարարները Թուրքիայում փլատակների տակից ողջ երեխա են դուրս հանել
23:48
09 Փետրվարի 2023
Հայ փրկարարներին այսօր հաջողվել է փրկել երեք մարդու փլատակների տակից Սիրիայի Հալեպում (ՎԻԴԵՈ)
Հայ փրկարարներին այսօր հաջողվել է փրկել երեք մարդու փլատակների տակից Սիրիայի Հալեպում. ՎԻԴԵՈ
19:09
09 Փետրվարի 2023
Ինչպես են հայ փրկարարները որոնողական աշխատանքներ իրականացնում Թուրքիայում. Կարո Փալյանը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Ինչպես են հայ փրկարարները որոնողական աշխատանքներ իրականացնում Թուրքիայում. Կարո Փալյանը տեսանյութ է հրապարակել. ՎԻԴԵՈ