430.54
7.67
408.56
+20
Եղանակը Երևանում
Հայ

2011 թվականի ամենահարուստ զույգերի վարկանիշն ըստ Forbes-ի գլխավորել են Ժիզել Բունդհենը և Թոմ Բրեդին

14:11
20 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին հրապարակված 2011 թվականի ամենահարուստ զույգերի վարկանիշն ըստ Forbes-ի գլխավորել են Ժիզել Բունդհենը և նրա ամուսինը՝ ամերիկյան ֆուտբոլիստ Թոմ Բրեդին, հաղորդում է lenta.ru-ն։

Forbes-ի տվյալներով` այս տարի զույգը համատեղ վաստակել է 76 միլիոն դոլար, որոնցից 45 միլիոնը՝ միայն Բունդհենը։

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում են երգչուհի Բեյոնսե Նոուլզը և նրա ամուսին, ռեփեր Jay-Z-ն (Շոն Քորի Քարթեր)։ Զույգը վաստակել է 71 միլիոն դոլար, ընդ որում ծախսերը բաշխվել են գրեթե հավասար՝ Jay-Z-ն տիկնոջը գերազանցել է միայն մեկ միլիոն դոլարով։ 

Դերասանական ամենահայտնի զույգը՝ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին, համատեղ վաստակել են 50 միլիոն դոլար և զբաղեցնում են երրորդ տեղը։ Համատեղ եկամտի ավելի քան կեսը՝ 30 միլիոն դոլարը, ապահովել է Ջոլին։

Հայտնի դեմքերի անվանացանկի չորրորդ տեղում են ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը և նրա կինը՝ Վիկտորիան։ Բեքհեմ ընտանիքի համատեղ եկամուտը Forbes-ը գնահատել է 45 միլիոն դոլար, որոնցից 40 միլիոն դոլարը վաստակել է Դևիդը, և միայն հինգ միլիոնը՝ նախկին երգչուհի, ներկայիս մոդելավորող Վիկտորիան։

Հայտնի զույգերի հնգյակը եզրափակում են «Մթնշաղ» կինոսագայի գլխավոր դերակատարներ Ռոբերտ Փաթինսոնը և Քրիսթեն Ստյուարտը։ Forbes-ի հաշվարկներով` դերասանները մեկ տարվա ընթացքում վաստակել են 20-ական միլիոն դոլար։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:37
21 Հունիսի 2022
«Կրակե ջրվեժ» Հավայան կղզիներում. համացանցում արտասովոր տեսանյութ է հրապարակվել (ՎԻԴԵՈ)
«Կրակե ջրվեժ» Հավայան կղզիներում. համացանցում արտասովոր տեսանյութ է հրապարակվել. ՎԻԴԵՈ
19:37
17 Հունիսի 2022
Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ 2022թ.–ի սկզբից կորցրել են 1,4 տրիլիոն դոլար
Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ 2022թ.–ի սկզբից կորցրել են 1,4 տրիլիոն դոլար
22:06
15 Հունիսի 2022
Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
14:44
14 Հունիսի 2022
Հռոմի Պապ. այսօր, կարծում եմ, հայտարարվեց երրորդ համաշխարհային պատերազմը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարծում է, որ աշխարհում երրորդ համաշխարհային պատերազմ է հայտարարված
15:49
20 Մայիսի 2022
Աշխարհում հայտնաբերվել են կապկի ջրծաղկով վարակման առաջին դեպքերը
Աշխարհում հայտնաբերվել են կապկի ջրծաղկով վարակման առաջին դեպքերը, հայտարարվել է սանիտարական տագնապի ռեժիմ
15:50
11 Մայիսի 2022
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»–ի ադրբեջանցի գիտակ Ռովշան Ասկերովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»–ի ադրբեջանցի գիտակ Ռովշան Ասկերովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
12:38
06 Մայիսի 2022
Nespresso–ի ֆաբրիկայում, սուրճի փաթեթիկներում, կես տոննա կոկաին է հայտնաբերվել
Nespresso–ի ֆաբրիկայում, սուրճի փաթեթիկներում, կես տոննա կոկաին է հայտնաբերվել
11:19
24 Ապրիլի 2022
Չավուշօղլուն «Գորշ գայլերի» ժեստն է ցույց տվել Ուրուգվայում հայկական ակցիայի մասնակիցներին, տեղի իշխանությունները վրդովվել են (ՎԻԴԵՈ)
Ինչպես է Չավուշօղլուն ցույց տալիս «Գորշ գայլերի» ժեստնն Ուրուգվայում հայկական ակցիայի մասնակիցներին. ՎԻԴԵՈ
14:24
12 Ապրիլի 2022
Պուտին. Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ, և նրան անհնար է մեկուսացնել
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ, և նրան անհնար է մեկուսացնել
22:39
07 Ապրիլի 2022
ՄԱԿ-ի ԳՎ-ն կասեցրեց ՌԴ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում
Կասեցվեց ՌԴ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում
14:08
11 Մարտի 2022
Մահացել է խոզի մոդիֆիկացված սրտով առաջին պացիենտը
Մահացել է խոզի մոդիֆիկացված սրտով առաջին պացիենտը
17:40
05 Մարտի 2022
«Աերոֆլոտը» փակում է բոլոր միջազգային չվերթերը, բայց կա բացառություն
«Աերոֆլոտը» փակում է բոլոր միջազգային չվերթերը, բայց կա բացառություն