Վրոցլավ լեհական քաղաքի կենտրոնում շուրջ 450 մարդ է տարհանվել այն բանից հետո, երբ տրամվայի կանգառում կասկածելի փաթեթ է հայտնաբերվել, որը նման է եղել ռումբի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Տեղում աշխատում են ականազերծողները, ոստիկանությունը և հրշեջ ծառայությունը:
Փաթեթը ռումբ է հիշեցնում, քանի որ վրաn սնուցման բլոկ և էկրան կա, որի վրա ժամացույց է երևում:
Այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները տեղում կուսումնասիրեն անհայտ առարկան, որոշում կկայացվի այն տեղում կամ մեկ այլ վայրում ոչնչացնելու մասին: Փաթեթը հայտնաբերել է քաղաքի բնակիչներից մեկը: -0-