426.35
7.46
407.95
+25
Եղանակը Երևանում
Հայ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Լիբիայի ընդհարման ռազմական լուծման ճանապարհներ չի տեսնում

14:37
12 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Լիբիայի ճգնաժամից ռազմական ճանապարհով դուրս գալու համար հնարավորություններ չի տեսնում և իշխանությանն ու ապստամբներին քաղաքական երկխոսության կոչ է անում։ Այդ մասին ասվում է գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Քաղաքական գործընթացի հետ կապված հրադադարը, որը լիբիացի ժողովրդի շահերից է բխում, միակ իրական ճանապարհն է Լիբիայում անվտանգության ու խաղաղության հասնելու համար»,- Պան Գի Մունի խոսքը մեջբերում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։

Ընդհարման հետևանքով մեծ թվով քաղաքացիական անձանց  մահվան վերաբերյալ մտահոգություն հայտնելով՝ գլխավոր քարտուղարը պատերազմող կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և խուսափել  զոհերից։

Լիբիայի իշխանություններն ու ապստամբները դեռ չեն կարողանում համաձայնության գալ, թե ինչպես հասնեն հակամարտության քաղաքական կարգավորմանը, որի պատճառով այս տարվա փետրվարից շուրջ 630 հազար մարդ լքեց երկիրը։

Փետրվարի կեսերին Լիբիայում զանգվածային անկարգություններ են սկսվել երկրում ավելի քան 40 տարի իշխող Մուամար Քադաֆիի պաշտոնանկության պահանջով, որոնք վերածվել են զինված դիմակայության կառավարական ուժերի և խռովարարների միջև։ ՄԱԿ-ի ԱԽ-ն մարտի 17-ին անթռիչք գոտի է մտցրել Լիբիայում։ Անթռիչք գոտու ապահովման, զենքի մատակարարման արգելքի և քաղաքացիական բնակչության պաշտպանության համար արևմտյան երկրների կոալիցիան մարտի 19-ին հերթական ռազմական օպերացիան է սկսել Լիբիայում, որի ղեկավարությունը մի քանի օր անց ամբողջությամբ անցել է ՆԱՏՕ-ին։ Օպերացիայի մանդատը լրանում էր հունիսի 27-ին, բայց ՆԱՏՕ-ն երկարացրել է օպերացիան 90 օրով՝ մինչև սեպտեմբերի վերջ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:37
21 Հունիսի 2022
«Կրակե ջրվեժ» Հավայան կղզիներում. համացանցում արտասովոր տեսանյութ է հրապարակվել (ՎԻԴԵՈ)
«Կրակե ջրվեժ» Հավայան կղզիներում. համացանցում արտասովոր տեսանյութ է հրապարակվել. ՎԻԴԵՈ
19:37
17 Հունիսի 2022
Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ 2022թ.–ի սկզբից կորցրել են 1,4 տրիլիոն դոլար
Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ 2022թ.–ի սկզբից կորցրել են 1,4 տրիլիոն դոլար
22:06
15 Հունիսի 2022
Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
14:44
14 Հունիսի 2022
Հռոմի Պապ. այսօր, կարծում եմ, հայտարարվեց երրորդ համաշխարհային պատերազմը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարծում է, որ աշխարհում երրորդ համաշխարհային պատերազմ է հայտարարված
15:49
20 Մայիսի 2022
Աշխարհում հայտնաբերվել են կապկի ջրծաղկով վարակման առաջին դեպքերը
Աշխարհում հայտնաբերվել են կապկի ջրծաղկով վարակման առաջին դեպքերը, հայտարարվել է սանիտարական տագնապի ռեժիմ
15:50
11 Մայիսի 2022
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»–ի ադրբեջանցի գիտակ Ռովշան Ասկերովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»–ի ադրբեջանցի գիտակ Ռովշան Ասկերովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
12:38
06 Մայիսի 2022
Nespresso–ի ֆաբրիկայում, սուրճի փաթեթիկներում, կես տոննա կոկաին է հայտնաբերվել
Nespresso–ի ֆաբրիկայում, սուրճի փաթեթիկներում, կես տոննա կոկաին է հայտնաբերվել
11:19
24 Ապրիլի 2022
Չավուշօղլուն «Գորշ գայլերի» ժեստն է ցույց տվել Ուրուգվայում հայկական ակցիայի մասնակիցներին, տեղի իշխանությունները վրդովվել են (ՎԻԴԵՈ)
Ինչպես է Չավուշօղլուն ցույց տալիս «Գորշ գայլերի» ժեստնն Ուրուգվայում հայկական ակցիայի մասնակիցներին. ՎԻԴԵՈ
14:24
12 Ապրիլի 2022
Պուտին. Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ, և նրան անհնար է մեկուսացնել
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ, և նրան անհնար է մեկուսացնել
22:39
07 Ապրիլի 2022
ՄԱԿ-ի ԳՎ-ն կասեցրեց ՌԴ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում
Կասեցվեց ՌԴ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում
14:08
11 Մարտի 2022
Մահացել է խոզի մոդիֆիկացված սրտով առաջին պացիենտը
Մահացել է խոզի մոդիֆիկացված սրտով առաջին պացիենտը
17:40
05 Մարտի 2022
«Աերոֆլոտը» փակում է բոլոր միջազգային չվերթերը, բայց կա բացառություն
«Աերոֆլոտը» փակում է բոլոր միջազգային չվերթերը, բայց կա բացառություն