Faberge ոսկերչական տունը 93 տարի անց կրկին ձվերի թողարկման է անցնում

15.07.2011, 13:25
Faberge ոսկերչական տունը 93 տարի անց կրկին ձվերի թողարկման է անցնում
Faberge ոսկերչական տունը 93 տարի անց կրկին ձվերի թողարկման է անցնում

Faberge ոսկերչական տունը, որը դադարեցրել էր իր գոյությունը 1917թ.-ի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, վերածնվում է և կրկին անցնում է հայտնի զատկի ձվերի թողարկմանը, հաղորդում է  The Economic Times-ը։

Ֆաբերժե տունը հիմնադրվել է 1848թ.-ին Սանկտ Պետերբուրգում։ Դրան պատկանող ոսկերիչները բազմաթիվ տարբեր զարդեր են թողարկել, սակայն առավել մեծ հռչակ են վայելել զատկի ձվերը, որոնք պատրաստվում էին Ալեքսանդր III և Նիկոլայ II թագավորների պատվերով։ Հեղափոխությունից հետո ժառանգները մի քանի անգամ վերավաճառում էին ապրանքանիշը, որը ի վերջո դադարեց ասոցացվել թանկարժեք իրերի հետ և վերջնականորեն կվերածվեր էժան օծանելիքի անվանման, եթե չլիներ հարավաֆրիկացի գործարար Բրայան Գիլբերթսոնը (Brian Gilbertson), ով 2007թ.-ին 38 մլն դոլարով գնեց ապրանքանիշը։ Առաջին երկու տարիներին ընկերությունը թանկարժեք իրեր էր թողարկում, այժմ որոշվել է վերադառնել սկզբաղբյուրին և զբաղվել զատկի ձվեր ստեղծելով։

«Ամենից առաջ մենք պետք է ամրապնդվենք աշխարհում որպես բարձր ոսկերչական արվեստ, որտեղ «Ֆաբերժե» արտադրանքի տեսքով վաճառում էին շատ ու շատ բացահայտ կեղծիքներ»,-  The Economic Times-ը մեջբերում է մարքեթինգի գծով տնօրեն Կատարինա Ֆլորի (Katharina Flohr) խոսքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ներկայիս ձվերն արժեքը սկսվում է 4 հազար դոլարից, ինչը մի քանի տասնյակ անգամ թանկ է պատմական ձվերից, որի ամենամեծ հավաքածուն գտնվում է գործարար Վիկտոր Վեկսելբերգի մոտ. «Սկոլկովո» հիմնադրամի նախագահը կարող է պարծենալ մի քանի հարյուր առարկաներից բաղկացած հավաքածուով, այդ թվում՝ 9 ձու։

Այժմ ապրանքանիշը պատրաստվում է նոր շուկաներ յուրացնել, այդ թվում՝ հնդկական։ -0-