ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Կաթնասունների անհայտ տեսակի ներկայացուցիչ է հայտնաբերվել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգի ազգային պարկերից մեկում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռիո դե Ժանեյրոյի դաշնային համալսարանին (UGRJ):
Գիտնականների տվյալների համաձայն՝ բացահայտումն արվել է նահանգի հյուսիսում գտնվող Մակաե քաղաքի բնապահպանական գոտում: Ֆաունայի նոր ներկայացուցիչը փոքրիկ մուկ է, նա ապրում է ծառերի սաղարթներում և սնվում է բուսական սնունդով:
Մի քանի սանտիմետրանոց կենդանուն անվանել են Cerradomys goytaca հնդիկ-կոյտակազների ցեղի պատվին, որոնք ապրել են Բրազիլիայի այդ շրջանում մինչև եվրոպացիների գալը:-0-