Վատիկանը պատրաստվում է փաստաթղթերով հարստացված գիրք լույս ընծայել Հայոց ցեղասպանության մասին, հաղորդում է Լոս Անջելեսում լույս տեսնող «Ասպարեզ» թերթը՝ հղում անելով Վատիկանի գաղտնի արխիվապահ Սերջիո Պագանոյին։
«Երբ կարդում եմ հայերի նկատմամբ թուրքերի կողմից կիրառված խոշտանգումների մասին փաստաթղթերը, ցավի և սարսափի անասելի զգացում եմ ապրում»,- ասել է Պագանոն «Lux in Arcane» ցուցահանդեսի ներկայացման ընթացքում, որը կբացվի 2012 թվականի փետրվարին՝ Հռոմում։
Ցուցահանդեսում կներկայացվեն 8-20-րդ դարերի կարևորագույն փաստաթղթեր։