Բլատերն առաջարկել է Պլասիդո Դոմինգոյին ՖԻՖԱ-ի խորհրդական դառնալ
07.06.2011,
13:51
Բլատերն առաջարկել է Պլասիդո Դոմինգոյին ՖԻՖԱ-ի խորհրդական դառնալ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոզեֆ Բլատերը համաշխարհային հայտնի իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին առաջարկել է զբաղեցնել ՖԻՖԱ-ի խորհրդականի պաշտոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՓ-ին։
Ավելի վաղ տեղեկացրել են, որ խորհրդականների նոր կոմիտեին, որը կօգնի լուծել կազմակերպության ներսում առաջացած խնդիրները, կարող է միանալ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։
Դոմինգոն հայտնի է ֆուտբոլի հանդեպ ունեցած մեծ սիրով։ Երկու այլ հայտնի տենորներ Լուչիանո Պավարոտիի և Խոսե Կարերասի հետ իսպանացին բազմիցս ելույթ է ունեցել աշխարհի առաջնությունների բացման արարողություններին։ -0

