Վաճառքի է հանվել տունը, որտեղ ապրել և մեծացել է Քեյթ Միդլթոնը
Անգլիայի Բերքշիր կոմսությունում գտնվող տունը, որտեղ ծնվել և ապրել է Քեմբրիջի ապագա դքսուհի Քեթրին Միդլթոնը, աճուրդի է հանվել, նշվում է տան վաճառքով զբաղվող Dudley Singleton and Daughter անշարժ գույքի վաճառքով զբաղվող ընկերության հաղորդագրության մեջ:
West View անունը կրող եռահարկ տունը գտնվում է Բերքշիր կոմսության Բրեդֆիլդ տեղանքում՝ Լոնդոնից դեպի արևմուտք, նշում է ՌԻԱ Նովոստին: Շուրջ 130 քակառուսի մետր բնակելի մակերեսով տունը, որն ունի չորս ննջասենյակ, երկու հյուրասենյակ, խոհանոց և 0,1 հեկտար հողատարածք, դարձել է Քեթրինի ապագա ծնողների՝ Մայքլի և Քերոլի սեփականությունը 1979թ.-ին, երբ նրանք երկուսն էլ աշխատել են British Airways բրիտանական ավիաընկերությունում:
«Ուշ վիկտորիական ժամանակաշրջանի տունն ունի արտասովոր գայթակղություն և բնավորություն, այն մեծ տան գլխավոր մասն է, որը շինանարության ընթացքուվ բաժանվել էր երկու մասի և ընդլայնվել է ինքնատիպ շինության ոճը պահպանելիս», - նշվում է տան նկարագրության մեջ:
Հենց այստեղ են ծնվել Քեյթը, նրա քույրը՝ Փիփան և եղբայրը՝ Ջեյմսը: Ընտանիքը վաճառել է տունը 1995թ.-ին, երբ Քեյթը 12 տարեկան էր: Այդ ժամանակ Միդլթոնները ընտանեկան հաջող բիզնես են վարել (երեկույթների համար նախատեսված աքսեսուարների արտադրությամբ զբաղվող «Party Pieces» ընկերությունը), և նրանք հնարավորություն են ունեցել տեղափոխվել ավելի ընդարձակ և թանկարժեք բնակարան:
Ընտանեկան բիզնեսը սկսվել է West View-ի հետևի բակում գտնվող շինության մեջ, որը վերածվել է աշխատանքային սենյակի, ինչի շնորհիվ Միդլթոնները հարստացել են և դարձել են ճանաչված:
Տունը մոտավորապես արժե 495 հազար ֆունտ ստեռլինգ (807,5 հազար դոլար), սակայն ակնկալվում է, որ գնորդները կարող են ավելի շատ առաջարկել՝ հույս ունենալով հաղորդակից դառնալ «թագավորական» պատմությանը:
«Տունը կարող է ինչպես արժեքավոր ներդրում դառնալ, այնպես էլ՝ հաճելի վայր ընտանեկան կյանքի համար», - պատմել է Dudley Singleton and Daughter ընկերության ղեկավար Դադլի Սինգլթոնը: Տան վաճառքը կկայանա ուրբաթ Պանգբորն տեղանքում գտնվող գյուղական ակումբում՝ աճուրդի ձևաչափով:-0-

