New York Times թերթի գլխավոր խմբագիրն առաջին անգամ կին կլինի
Համաշխարհային ճանաչում ունեցող New York Times թերթի պատմության մեջ առաջին անգամ գլխավոր խմբագիր կդառնա իգական սեռի ներկայացուցիչ Ջիլ Աբրամսոնը: Նա այդ պաշտոնը կզբաղեցնի սեպտեմբերին, ասվում է պարբերականի կայքում:
2003թ.-ից Աբրամսոնը գլխավոր խմբագիրներից մեկի՝ Բիլ Քելլերի տեղակալն է եղել, որին էլ կփոխարինի այդ պաշտոնում։ Քելլերը մտադիր է New York Times Magazine հանդեսի հաստիքային աշխատակիցը դառնալ։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նշանակումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 6-ին։
New York Times Co հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Արթուր Սուլցբերգեր կրտսերն (Arthur Sulzberger Jr.) ասել է , որ «խառը զգացմունքներ է» ունեցել աշխատանքից ազատվելու վերաբերյալ Քելլերի մտադրության մասին իմանալուց հետո, սակայն Աբրամսոնը նրա լավագույն փոխարինող է։
New York Times թերթը հիմնադրվել է 1851թ.-ի սեպտեմբերի 18-ին լրագրող և քաղաքական գործիչ Հենրի Ջարվիսոմ Ռեյմոնդի կողմից։ Այսօր այն իր ճանաչելիությամբ երրորդ թերթն է ԱՄՆ-ում՝ The Wall Street Journal-ից և USA Today-ից հետո։ Ամենօրյա տպաքանակը գրեթե 1,1 միլիոն է կազմում։ -0-

