Ճապոնիայի վարչապետը կոչ է արել վթարային ԱԷԿ-ի օտարման գոտին չհատել

01.04.2011, 18:09
Ճապոնիայի վարչապետը կոչ է արել վթարային ԱԷԿ-ի օտարման գոտին չհատել
Ճապոնիայի վարչապետը կոչ է արել վթարային ԱԷԿ-ի օտարման գոտին չհատել

Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն ուրբաթ կայացած մամուլի ասուլիսում դիմել է ժողովրդին «Ֆուկուսիմա-1» վթարային ԱԷԿ-ի շուրջ 20-կիլոմետրանոց գոտում պարտադիր տարհանման դրույթի պահպանման խնդրանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ճապոնիայի վարչապետի խոսքը հեռարձակել է NHK հեռուստաալիքը։

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն դիմել է Ճապոնիայի կառավարությանը՝ պարտադիր տարհանման գոտին մինչև 40 կիլոմետր ավելացնելու վերաբերյալ՝ Իիտատե գյուղի տարածքում հողում ռադիացիոն բարձր ֆոնի պատճառով։ Ճապոնացի վարչապետն իր հերթին հավաստիացրել է, որ երկիրը սահմանել է օտարման գոտիները «փորձագետների խորհուրդներին և առաջարկություններին համապատասխան»։

«Մենք խնդրում ենք մարդկանց հետևել կանոններին, քանի որ դրանց պահպանման դեպքում նրանք չեն վտանգում իրենց առողջությունը»,- ընդգծել է Նաոտո Կանը։ -0-