Հազարավոր մարդիկ են սպանվել և վիրավորվել Լիբիայում. ՄԱԿ
Լիբիայում անկարգությունների ճնշման ընթացքում հազարավոր մարդիկ սպանվել և վիրավորվել են, ուրբաթ հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ֆրանս Փրես գործակալությանը:
«Աղբյուրների տեղեկատվության համաձայն, հազարավոր մարդիկ կարող են սպանված և վիրավոր լինել», - նշել է Փիլեյը՝ բացելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հերթական նստաշրջանը, որը նվիրված է Լիբիայում տիրող իրավիճակին:
Նրա խոսքով՝ ցուցարարների դեմ իրականացվող բռնի գործողությունները միայն աճում են. խոսքը զանգվածային սպանությունների, անօրինական ձերբակալությունների, ցուցարարներին կտտանքների ենթարկելու մասին է:
Փիլեյը համոզված է, որ բոլոր խնդիրների հիմքում ընկած է Լիբիայի առաջնորդ Մուհամար Քադաֆիի կողմից իր ժողովրդի նկատմամբ արհամարհական վերաբերմունքը:-0-

