ԱՄՆ-ն ուղեծիր է հանել ռազմական գաղտնի արբանյակ
21.01.2011,
13:10
ԱՄՆ-ն ուղեծիր է հանել ռազմական գաղտնի արբանյակ
Delta 4 հրթիռ-կրիչը հինգշաբթի ԱՄՆ-ի արևմտյան ափից ուղեծիր է դուրս բերել գաղտնի հետախուզական արբանյակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով www.spaceflightnow.com կայքին:
Լրտես-արբանյակի արձակումը տեղի է ունեցել Կալիֆոռնիայում գտնվող ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Vandenberg Air Force Base ռազմաբազայից հինգշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 13:10-ին:
Ասոշիեյթիդ փրես գործակալության տվյալների համաձայն՝ արբանյակի արձակման նախապատրաստությունը տևել է երեք տարի և արժեցել շուրջ 100 միլիոն դոլար, որոնք ծախսվել են ռազմաբազայի ենթակառուցվածքի կատարելագործման նպատակով: Արբանյակի արձակումն իրականացրել է ԱՄՆ օդատիեզերական հետախուզման ազգային վարչությունը (National Reconnaissance Office):
Արբանյակի արձակման նպատակներն ու մանրամասները գաղտնի են պահվում:-0-

