Նյույորքցի միլիոնատիրոջ անձնական օգնականը նրանից ավելի քան 3 միլիոն դոլար է գողացել

23.11.2010, 13:23
Նյույորքցի միլիոնատիրոջ անձնական օգնականը նրանից ավելի քան 3 միլիոն դոլար է գողացել
Նյույորքցի միլիոնատիրոջ անձնական օգնականը նրանից ավելի քան 3 միլիոն դոլար է գողացել

Նյու Յորքի ատենակալների դատարանը երկուշաբթի մեղավոր է ճանաչել 50-ամյա Ջեյմս Բիարին, ով, աշխատանքի անցնելով հարուստ տարեց ամերիկացու մոտ, կարողացել է նրա հաշվից 3,2 միլիոն դոլար հանել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հարավային օկրուգի դատախազի գրասենյակին:

Բիարը, ով միլիոնատիրոջ անձնական օգնականն ու վարորդն էր, իր տիրոջ կրեդիտ քարտով վճարում էր սեփական թանկարժեք գնումների, մարզահագուստի, ճամփորդությունների և պերճաշուք առարկաների համար:

Անձնական օգնականը կարողացել է միլիոնատիրոջ տանից, ում անունը չի հրապարակվում, կամաց-կամաց հանել ժամանակակից վարպետների աշխատանքների գրեթե ողջ հավաքածուն, որն արվեստասերը հավաքում էր կյանքի ընթացքում: Գողացված աշխատանքների թվում են Էնդի Ուորհոլի, Մարսել Դյուշամպի, Ալեքս Կացի, Ֆրանսիս Պիկաբիայի ստեղծագործությունները:

Միլիոնատիրոջ օգնականը գողացել էր նույնիսկ արծաթե հին գդալիկները, որոնցից նրա տերն օգտվում էր ամեն օր նախաճաշի ժամանակ: Հնարավոր է, որ հենց դա է դարձել տարեց միլիոնատիրոջ համբերության բաժակի վերջին կաթիլը:

Բիարին սպասվում է մինչև 145 տարի ազատազարկում նախատեսող դատավճիռ:-0-