Գերմանացի երիտասարդության ավելի քան կեսը բացասաբար է վերաբերվում Թուրքիայի իր հասակակիցներին. հարցում

12.10.2010, 20:05
Գերմանացի երիտասարդության ավելի քան կեսը բացասաբար է վերաբերվում Թուրքիայի իր հասակակիցներին. հարցում

Գերմանացի երիտասարդության ավելի քան 38 տոկոսը չի սիրում ծնունդով Թուրքիայից իր հասակակիցներին, գերմանացիների 23,8 տոկոսը նրանց «շատ տհաճ» մարդ է համարում, վկայում են Ներքին Սաքսոնիայի KFN քրեագիտական ինստիտուտի ուսումնասիրության արդյունքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ թուրք երիտասարդները նաև թշնամանք են տածում գերմանացիների հանդեպ։ Թուրքիայից մեկնած հարցված դեռահասների քառորդ մասը գոնե գիտակցաբար իրեն թույլ է տալիս  գերմանացիների հանդեպ կոպիտ արտահայտվել, 4,7 տոկոսը նշեցին, որ գոնե մեկ անգամ խփել է հասակակցին։ 

Բացի այդ, փորձագետները նշում են իսլամի հանդեպ թշնամական տրամադրությունների աճը։ Հարցված գերմանացիների 37 տոկոսը կարծում է, որ առանց իսլամի Գերմանիայում ավելի լավ կլիներ։

Ուսումնասիրությունների արդյունքում 1,6 հազար դեռահաս  և ծնունդով թուրք երիտասարդ, ինչպես նաև 20 հազարից ավելի գերմանացի է հարցվել։ -0-