Հուսահատված նախկին միլիոնատերը փորձել է Միալանում թալանել թերթի կրպակն ու դեղատունը

12.08.2010, 16:49
Հուսահատված նախկին միլիոնատերը փորձել է Միալանում թալանել թերթի կրպակն ու դեղատունը

Բազմաթիվ պարտքերից հուսահատված 49-ամյա միլանցի նախկին միլիոնատեր Չարլզ Թոմաս Ուորենը (Charles Thomas Warren) թերթի կրպակն ու դեղատունը կողոպտելու անհաջող փորձ է ձեռնարկել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Corriere della Sera թերթին:
 
Ծնունդով շվեցարացի և անձնագրով իտալացի Ուորենն ավելի վաղ Միլանի պատմական կենտրոնում` հին Վիլլա Ֆրակաստորայում (Villa Fracastoro), որը կառուցել է մորական կողմից նրա նախնիներից մեկը, զբաղվել է հարսանիքներ և այլ հանդիսավոր միջոցառումներով կազմակերպելով: Նրա հաճախորդներից են եղել խոշոր ձեռնարկատերերը և Իտալիայի ուայլ երկրների հայտնի քաղաքական գործիչները:  Սակայն 2005թ.-ից Ուորենի բիզնեսն աստիճանաբար խամրեց, իսկ հիասքանչ վիլլան կործանվեց:

Նախորդ կիրակի արթնանալով՝ նախկին միլիոնատերը ոչ մի ավելի լավ բան չի գտել, քան փողոց դուրս գալն ու վիլլայից ոչ հեռու գտնվող թերթի կրպակը, այնուհետև դեղատունը թալանելը: Երկու փորձերն էլ նա միայնակ է նախաձեռնել` զինվելով շվեցարական գրչահատով:

Սամ Ուորենը լրագրողներին այսպես է բացատրել իր արարքը. «Ինձ փող էր հարկավոր, քանի որ մեզ մոտ լույսի և գազի բազմաթիվ չվճարված հաշիվ է կուտակվել: Ես արթնացա և հայտնաբերեցի, որ տանը բան չկա ուտելու: Այսպիսով մտածեցի իմ խեղճ մոր մասին, և գնացի թերթի կրպակ, որպեսզի 10 եվրո պարտք խնդրեմ»:

Բնականաբար, և կրպակի, և դեղատան աշխատողը վռնդեցին անգործ գողին, իսկ այնուհետև ոստիկանություն կանչեցին: Այժմ Ուորենը գտնվում է տնային կալանքի տակ: -0