Ոստիկանությունը կալանավորել է ոչ օրինական կերպով աշխատող անվտանգության աշխատակցին. ԶԼՄ

09.08.2010, 17:17
Ոստիկանությունը կալանավորել է ոչ օրինական կերպով աշխատող անվտանգության աշխատակցին. ԶԼՄ
Ոստիկանությունը կալանավորել է ոչ օրինական կերպով աշխատող անվտանգության աշխատակցին. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Իսրայելի ոստիկանության աշխատակիցները կալանավորել են Հայաստանում ծնված և Բատ Յամայում բնակվող 28-ամյա բնակչին` ոչ օրինական կեպով երկիր ժամանելու կասկածանքով, հաղորդում է newsru.co.il-ը: Ոստիկանները կասկածում են, որ կալանավորը կեղծ փաստաթղթերից է օգտվում:

Ինչպես հաղորդում է պարբերականը` հղում անելով թելավիվյան շրջանի ոստիկանության մամուլի ծառայությանը, կասկածյալը Հայաստանի քաղաքացի է, Իսրայել է ժամանել մի քանի տարի առաջ տուրիստական արտոնագրով:

«Իր ծանոթի օգնությամբ նա հավանաբար կեղծել է փաստաթղթերը, կարողացել է զենք կրելու թույլտվություն ստանալ և տեղավորվել աշխատելու»,- հայտնեցին ոստիկանությունից:

Կասկածյալն իրավապաշտպան մարմինների տեսադաշտում է հայտնվել վերջերս, երբ նրա դեմ բողոք են հայտնել աշխատանքի ժամանակ հարձակում գործելու համար:

Հետաքննության ընթացքում ոստիկանները հայտնաբերել են, որ նրա փաստաթղթերը կեղծ են: Այսօր ոստիկանությունը կխնդրի Թել Ավիվի Համաշխարհային դատարանին երկարացնել ձերբակալվածի կալանքը: -0-