Պաուլ ութոտուկը ԱԱ կիսաեզրափակչում գուշակել է Գերմանիայի դեմ Իսպանիայի հաղթանակը
Պաուլ ութոտնուկը, ով մինչև այսօր ճիշտ է գուշակել Գերմանիայի մասնակցությամբ Առաջնության խաղերի ընթացքը, Իսպանիայի հետ կիսաեզրափակիչ խաղում գերմանական հավաքականին պարտություն է գուշակել։ Պաուլի գուշակությունը երեքշաբթի ուղիղ եթերով հեռարձակել են մի քանի հեռուստաալիքներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ութոտնուկն ապրում է Օբերնհաուզենի Sea Life օկեանարիումում, գուշակության համար նրա ակվարիում են տեղադրում երկու թիմերի դրոշներով ակվարիումներ, և ութոտնուկն ընտրում է նրանցից մեկին։ Երեքշաբթի մի քանի հեռուստաալիքներ ուղիղ եթերում ցուցադրել են, թե ինչպես է Պաուլը կեր ընտրել Իսպանիայի դրոշով արկղից. Եվրոպայի առաջնության ժամանակ Պաուլի կանխատեսումները 2008թ.-ից իրականացել են 80 տոկոս հավանականությամբ։
Ավելի վաղ ութոտնուկը գուշակել էր Գերմանիայի պարտությունը Սերբիայից, ինչպես նաև Ավսրտալիայի, Գանայի, Անգլիայի և Արգենտինայի նկատմամբ հաղթանակները։
Գերմանացիների և իսպանացիների հանդիպումը տեղի կունենա չորեքշաբթի՝ հուլիսի 7-ին Դուրբանեում։ -0-

