Ռուսաստանի Ինտերպոլը շարունակում է Զաքաևին հանձնելու մասին հարցում ուղարկել Մեծ Բրիտանիա
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ ՆԳՆ-ին առընթեր Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն շարունակում է Ռուսաստանի կողմից հետախուզման մեջ գտնվող Ահմեդ Զաքաևին հանձնելու մասին հարցում ուղարկել Մեծ Բրիտանիա` նույնիսկ իմանալով այդ երկրի իշխանությունների բացասական որոշման մասին, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է բյուրոյի պետ Թիմուր Լախոնինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հարցումներ մենք ուղարկում ենք, սակայն արդեն գիտենք, թե ինչ պատասխան է գալու: Նրան Մեծ Բրիտանիայում փախստականի կարգավիճակ է տրվել», - ասել է Լախոնինը:
Նա նշել է, որ օտարերկրյա գործընկերները Ինտերպոլին տեղեկացնում են, որ Զաքաևի գտնվելու վայրը հայտնի է, սակայն նրան չի կարելի ձերբակալել, քանի որ նա փախստականի կարգավիճակ ունի:
Ռուսաստանի իշխանությունները մեղադրում են Զաքաևին ահաբեկչություն իրականացնելու և պատանդներ վերցնելու մեջ: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ «ահաբեկչություն» հոդվածի հատկանիշներով:-0-

