Գերմանիայում ոստիկանությունը ձերբակալել է ղեկին երեխային կրծքով կերակրող կնոջը

15.06.2010, 17:10
Գերմանիայում ոստիկանությունը ձերբակալել է ղեկին երեխային կրծքով կերակրող կնոջը

Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային երկրում, գերմանական Ֆելբերտ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 47-ամյա կնոջը, ով իր մեքենայով երթևեկության ժամանակ կրծքով կերակրել է իր երեխային, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերմանական Spiegel-ի կայքին:

Երկուշաբթի ձերբակալված կինն իր մեկուկես տարեկան երեխային սեղմել է ղեկին և նրան կրծքով է կերակրել, այդ պահին մեքենան երթևեկել է ամբողջ արագությամբ: Բացի այդ, կինն ամրացրած չի եղել ամրագոտին:

Երեխայի մայրն արդարացել է, թե ձերբակալության պահին առանց խնդիրների համարյա տուն էր հասել: Ոստիկանությունը կնոջ պահվածքը գնահատել  է որպես «ուղևորափոխադրման ժամանակ սեփական երեխայի անվտանգության անբավականաչափ ապահովում»: -0-