ՆԱՏՕ-ի «իմաստունները» հանձնարարականներ կներկայացնեն դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգի վերաբերյալ
Երկուշաբթի Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդին ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի նախագծի վերաբերյալ առաջարկներով վերլուծական զեկույց կներկայացնի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Այն ղեկավարում է «իմաստունների խումբը», որին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հանձնարարել է աշխատել փաստաթղթի սևագրի վրա:
Դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը կփոխարինի նախկինին, որն ընդունվել էր 1999թ.-ին։ Ինչպես ակնկալվում է, դրանում կարտացոլվի, մասնավորապես, միջուկային և էներգետիկ անվտանգության, հակահրթիռային պաշտպանության, ահաբեկչության և ծովահենության դեմ պայքարի վերաբերյալ ՆԱՏՕ-ի անդամների ընդհանուր դիրքորոշումը։
Այսպես կոչված՝ «12 իմաստունների խմբի» կազմում բացի Օլբրայթից և նրա տեղակալից՝ Royal Dutch Shell ընկերության նախկին ղեկավար հոլանդացի Յերուն վան դեր Վեերից, մտնում են Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Թուրքիայի, Իսպանիայի, Լեհաստանի, Լատվիայի և Հունաստանի դիվանագիտական և գիտական հանրության ներկայացուցիչները։ -0-

