Հրաբխային մոխիրը Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի վրա կախված կմնա առնվազն մինչև մայիսի 6-ի վաղ առավոտ
Իսլանդական Էյաֆյատլայոկուդլ (Eyjafjallajokull) խրաբխի ժայտքման հետևանքով առաջացած հրաբխային մոխրի ամպերը Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի վրա կախված կմնան առնվազն մինչև մայիսի 6-ի ժամը 04.00-ն, ասվում է բրիտանական օդերևութաբանական տեսությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այդ ժամանակ ամպերը ամբողջովին կծածկեն Իռլանդիան, բայց կազատվի Մեծ Բրիտանիայի հյուսիսային և արևելյան կողմերը:
Իսլանդացի աշխարհաֆիզիկոսների տվյալների համաձայն՝ հրաբխային մոխրի արտանետման բարձրությունը շարունակում է կազմել 5,8-6 կմ:
Էյաֆյալայոկուդլ (Eyjafjallajokull) հրաբուխը, որը գտնվում է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից 200 կմ դեպի արևելք, սկսել է ժայթքել ապրիլի 14-ին: Ժայթքման հետևանքով մթնոլորտ է արտանետվել մոխրի հսկայական ամպ, ինչի պատճառով փակվել է Հյուսիսային Եվրոպայի տարածքի մեծ մասի օդային հաղորդակցությունը: --0--

